Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ազգային բրենդի նոր ուժը. հայկական նռան գինին կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Ողջ աշխարհում նշվում է հայկական նռան գինու նկատմամբ հետաքրքրության աճը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ նռան գինին որպես ինտելեկտուալ սեփականություն գրանցելու համար: Այս մասին հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա գոհունակությամբ հայտնել է, որ ողջ աշխարհում հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում:

«Այս համատեքստում արժե մտածել ՅՈՒՆԵՍԿՕ-ում նռան գինու մեր ինտելեկտուալ սեփականությունը գրանցելու մասին, որը նոր ուժ կտա այդ բրենդին»,- նշել է վարչապետը:

Վարչապետը բազմիցս է գրավել հանրության ուշադրությունը Հայաստանում արտադրվող մրգային գինիների նկատամամբ՝ նշելով սպառողների հետաքրքության, ինչպես նաև այդ արտադրանքի արտահանման աճը:

Այդպես, նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26,4%), մրգային գինիների (70,8%), խաղողի գինու (25,3%), բուսական ծագմամբ արտադրանքի (14,3%) ապրանքախմբերում:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում: Մենք պետք է այս ոլորտին աջակցենք, քանի որ այստեղ հավանականություն կա նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու»,- ընդգծել է վարչապետը: -0-

Share:
Թեգեր: արտահանում, ՅՈՒՆԵՍԿՕ, նռան գինի, վարչապետ
Նախորդ նյութը

Ինչպես բազմազանություն մտցնել Պահքի ճաշացանկում. խորհուրդներ և բաղադրատոմսեր

Հաջորդ նյութը

Ինչպե՞ս կարող է մեղրը վնասել ձեր առողջությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Գինի խմելու արվեստը, կամ այս ազնվաբարո ըմպելիքը ճիշտ խմելու խորհուրդներ (ՎԻԴԵՈ)

post-image
Ըմպելիք

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

post-image
Ըմպելիք

Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

ԵԿԳ–ն ներկայացնում է վարպետության նոր բարձունք. «Էրեբունի 50»՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8171

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5198

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4598

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4409

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2972

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"