Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ինչպե՞ս կարող է մեղրը վնասել ձեր առողջությանը

Իսկ դուք գիտե՞ք, որ մեղրը կարող է բացասաբար ազդել առողջության վրա

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մեղրն ամենաօգտակար մթերքներից է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Սակայն, դրանց հետ մեկտեղ, այն ունի մի շարք հատկություններ, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:

Ինչպես հայտնում է «Аргументы и факты»-ն, մեղրի մեջ մեծ քանակությամբ ֆրուկտոզա կա. նյութ, որը նպաստում է լյարդում ճարպային կուտակումներին և դրա բորբոքմանը: Չնայած որ այլ շաքարները նույնպես նման բացասական արդյունքների են հանգեցնում, ֆրուկտոզայի ազդեցությունն այս համատեքստում ամենաուժեղն է: Այն հատուկ դեր է խաղում ստեատոհեպատիտի զարգացման և դրա՝ ցիռոզի և, նույնիսկ, քաղցկեղի տեսքով հնարավոր հետևանքների մեջ:

Անհրաժեշտ է նշել, որ մեղրում առկա մեծ քանակությամբ ֆրուկտոզան և գլյուկոզան այն նյութերն են, որոնց շաքարը տարրալուծվում է մարսողության ժամանակ և դրանով բացասական արդյունք առաջացնում: Մեղրում դրանք մաքուր տեսքով են, այդ պատճառով, որոշ մասնագետների կարծիքով, մեղրը չի կարող համարվել շաքարի անվտանգ փոխարինիչ:

Գլյուկոզան բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, իսկ մեղրի գլիկեմիկ ցուցիչը նույնն է, ինչ շաքարի մոտ: Անխոս, մեղրը պարունակում է օգտակար բաղադրիչներ և բիոակտիվ նյութեր: Օրինակ, պոլիֆենոլ (ֆլավոնոիդները, կեմպֆերոլը, ապիգենինը, կվերցետինը), խոլինը և ացետիլ խոլինը: Բայց դրանք կան նաև այլ մթերքների մեջ:

Լայնատարած համոզմունքներին հակառակ, մեղրը պարունակում է քիչ վիտամիններ և հանքանյութեր: Օրինակ, կալցիումի օրական անհրաժեշտ չափաբաժինը լրացնում են մեղրի 200 թեյի գդալը, ֆոսֆորի դեպքում՝ 267 թեյի գդալ, իսկ վիտամիններինը՝ 3 կգ մեղրը: Մեղրը նաև պարունակում է քիչ քանակի սպիտակուցներ և ամինաթթուներ:-0-

Share:
Թեգեր: առողջություն, գլյուկոզա, մեղր, շաքար, վիտամիններ
Նախորդ նյութը

Ազգային բրենդի նոր ուժը. հայկական նռան գինին կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Հաջորդ նյութը

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Պատրաստում ենք դդումով համեղ մուրաբա. 3 բաղադրատոմս

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ինչպե՞ս պատրաստել համեղ «Շարլոտկա» տանը

post-image
Սնունդ

Ինչո՞վ է օգտակար դեղձը և ինչպես բուրավետ կոմպոտ պատրաստել ձմռան համար (ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

post-image
Սնունդ

Անհամատեղելի են. մթերքների 6 ամենավնասակար համադրությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8181

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4447

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"