ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Menu.am-ի՝ 315 ռեստորանների և 180 խանութների ամենամեծ առաքման ծառայությունը ժամանակավորապես ներդնում է մի շարք նոր ծառայություններ և միջոցառումներ։
Ներդրվել է «Անշփում առաքում» ծառայությունը: Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին չշփվել առաքիչների հետ: Առաքիչը զանգում է հաճախորդին և հարցնում, թե որտեղ է ցանկանում հաճախորդը, որպեսզի նա թողնի պատվերը:
Առաջարկվում է անվճար առաքում՝ ամբողջ Երևան քաղաքում`պայմանով, որ ռեստորանից կամ խանութից հաճախորդի հեռավորությունը չգերազանցի 3 կմ:
Ներդրվել է «Ամեն ինչի առաքում» նոր ծառայությունը (անձնական առաքիչ):
Իրականացվում է ցանկացած ուտեստների և ապրանքների առաքում ռեստորաններից և խանութներից: Առաքվում են նաև փաստաթղթեր կամ անձնական իրեր:
Այս շրջանում առաքման գոտիները բաց են Պտղնիի, Ջրվեժի, Ձորաղբյորի, Աբովյանի համար: Այս վայրերի բնակիչներն այժմ կարող են պատվիրել սննդի և այլ ապրանքների առաքում: «Menu.am–ի օգնությմաբ կարելի է պատվիրել ցանկացած ուտեստներ քաղաքի ռեստորաններից, ինչպես նաև խմիչքներ, ծաղիկներ և նվեր քարտեր, խմելու ջուր, տակդիրներ և մանկական սնունդ, սնունդ կենդանիների համար, «Մեծ պահք» և «Առողջ ապրելակերպ» կատեգորիայի ճաշատեսակներ և ապրանքներ, մրգեր և բանջարեղեն, չորամրգեր, գինի, գարեջուր, թեյ, սուրճ, գրքեր, ցանկացած ուտեստ, ապրանք, փաստաթուղթ, անձնական իրեր` ըստ ձեր պահանջի», – նշել են ընկերությունից։–0–