ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարը չի դադարում, և մարդիկ, խուսափելով ինֆեկցիայի տարածումից, ստիպված են երկար ժամանակ անցկացնել տանը։ Իսկ դա խոհարարական հմտությունները բարելավելու հիանալի միջոց է։
«Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն վնասում կազմվածքին։
Բաղադրիչներ
- Նարնջի հյութ – 160 մլ
- Ալյուր – 5 ճաշի գդալ
- Սոդա – 1 թեյի գդալ
- Շաքարավազ – 100 գրամ
- Քացախ – 40 մլ
- Վանիլի շաքար – 1 ճաշի գդալ
- Նարնջի ցեդրա կամ ցուկատներ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, նարնջի հյութը, բուսայուղն ու քացախը լավ խառնել։ Առանձին թասիկում խառնել ալյուրը, սոդան, վանիլի շաքարը։ Բոլոր բաղադրիչները միացնել իրար և լավ խառնել մինչև միատարր զանգված դառնալը, ինչից հետո խմորի մեջ ավելացնել նարնջի ցուկատները կամ ցեդրան։
Կեքսի ֆորմաների մեջ քսել բուսայուղ, ցանել ալյուր և լցնել խմորը։ Թխել ջեռոցում 45 րոպե 180 աստիճանի պայմաններում (չբացել ջեռոցը պատրաստման ժամանակ, հակառակ դեպքում կեքսը կարող է «չբարձրանալ»)։ Սպասել մինչև պատրաստի թխվածքը սառչի, հանել և կտրել։
Բարի ախորժակ։–0–