Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ռեստորանների հայկական միությունը իշխանություններին առաջարկում է կորոնավիրուսի պայմաններում հանրային սննդի ոլորտի աջակցության համար միջոցներ ձեռնարկել

Ռեստորանների հայկական միությունը իշխանություններին կոչ է անում դիտարկել իրենց առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ռեստորանների հայկական միությունը հանդես է եկել երկրի կարավարությանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնք կոչված են ապահովել նվազագույն կենսունակությամբ հանրային սննդի և հարակից ոլորտները, որոնք կորոնավիրուսի պատճառով հայտնվել են պարտադիր պարապուրդում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է միության հայտարարության ամբողջական տեքստը, որը տեղադրվել է նրանց Facebook-յան էջում։

 «Հյուրընկալության ինդուստրիայի մաս կազմող հանրային սննդի ոլորտի կայացումը որպես բարձրակարգ հանրային սպասարկման ծառայություն տևել է տասնամյակից ավել՝ ստեղծելով տասնյակ հազարավոր միջին և բարձր վարձատրվող աշխատատեղեր, լինելով այն եզակի ոլորտներից, որը հիմնական զբաղվածություն է ապահովում սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներին (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր, մատուցող և այլն) և դառնալով Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կորոնավիրուսի համաճարակի ՀՀ-ում տարածման և ապա արտակարգ դրության առաջին իսկ օրերից հաշվի են առել հանրային շահերի առաջնահերթությունը և շարունակել օրինապաշտորեն կատարել իրենց սոցիալական և հարկային պարտավորություններն ու նաև իրականացրել բարեգործական նախագծեր՝ աջակցելով համաճարակից առավել տուժած մեր հայրենակիցներին։

Ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետեվյալը՝

1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի եվ եկամտահարկի վճարումը։

2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի և երկրորդ եռամսյակի ընթացքում։

3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։

4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):

Ցավոք, Կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված եվ հրապարակված՝ «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի և սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետևյալ պատճառներով՝

1. Կորոնավիրուսի պատճառով փակված և չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը և ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել

2. Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված և շահույթ չունեցող բիզնեսը հետագայում ևս կատարելու իր պարտավորությունները

3. 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչև 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։

Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում Կառավարությանը ևս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը»։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կանխարգելման միջոցառումների համապարփակ ծրագիրը: Նախատեսվում է աջակվության փաթեթների իրականացում հինգ ոլորտում:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–

Share:
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. գասպաչո

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Տոլմա՞, խա՞շ, թե՞ բրդուճ. ի՞նչ կցանկանայիք համտեսել

post-image
Սնունդ

Ամռան ամենակալորիական պտուղները

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8178

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5227

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4615

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4425

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2979

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"