Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. գասպաչո

Համի էյֆորիա «կարանտինային երեկոների» համար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ժամանակավոր մեկուսացումը, որին կորոնավիրուսի պատճառով ստիպված դիմել են շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, անհարմարություններից բացի նաև առավելություններ ունի։

Չէ՞ որ դա հիանալի առիթ է ինչ-որ նրբաճաշակ և ախորժելի ուտեստ պատրաստելու, ինչպես նաև խոհարարական ունակությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։

 «Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու»  նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն վնասում կազմվածքին։

Բաղադրիչներ

  • Խոշոր, քաղցր լոլիկ – 4 հատ
  • Վարունգ – 3 հատ
  • Ձու – 3 հատ
  • Քաղցր կանաչ պղպեղ – 1 հատ
  • Քաղցր դեղին պղպեղ – 1 հատ
  • Կարմիր սոխ - 1 հատ
  • Կես կանաչ չիլի պղպեղ
  • Կանաչ սոխի ծլեր - 4 հատ
  • Նեխուր – 2 ցողուն
  • Սխտոր – 2 պճեղ
  • Ձիթապտղի յուղ – 2 ճաշի գդալ
  • Թարմ աղացած սև պղպեղ
  • Աղ

Պատրաստման եղանակը

Առանց իրար խառնելու մանր կտրատել վարունգը, գլուխ սոխը, քաղցր պղպեղը և չիլին (նախապես հեռացնելով կորիզները), ինչպես նաև մանր կտրատել նեխուրը և կանաչ սոխը։

Լոլիկների վրա եռման ջուր լցնել, հանել կեղևը, խոշոր կտրատել և լցնել բլենդերի մեջ։ Վրան ավելացնել սխտորը, չիլի պղպեղը, ձիթապտղի յուղը և մնացած կտրատած բանջարեղենի կեսը։ Հարել մինչև խյուս դառնալը, համեմել աղով, պղպեղով և մեկ ժամով դնել սառնարան։

Մնացած բանջարեղենը և մանր կտրատած, եփած ձվերը լցնել փոքր ափսեների մեջ և մատուցել ապուրի հետ` վրան ցանելու համար։

Բարի ախորժակ։-0-

Share:
Թեգեր: բաղադրատոմս, գասպաչո, խոհարարական դասընթացներ
Նախորդ նյութը

Ռեստորանների հայկական միությունը իշխանություններին առաջարկում է կորոնավիրուսի պայմաններում հանրային սննդի ոլորտի աջակցության համար միջոցներ ձեռնարկել

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. հայկական պիցցա ամբողջ ընտանիքի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. Բրոկկոլի

post-image
Սնունդ

Ինչպես օրգանիզմը բերել գարնանային ռեժիմի. Lifehack դիետոլոգից` հատուկ Food&Wine—ի համար

post-image
Սնունդ

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"