Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Աջակցում ենք ռեստորաններին. Երևանում մեկնարկում է DeliveryFest առցանց փառատոնը (ՎԻԴԵՈ)

Ռեստորանները կներկայացնեն սեփական ընտրանին, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա առցանց ռեժիմով հետևել փառատոնին և անգամ մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մեկնարկում է Հայաստանում առաջին DeliveryFest-ը, որի նպատակն է աջակցել երևանյան ռեստորաններին կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված նոր պայմաններում: Այս մասին հայտնել է Gastronomic Camp Armenia-ի հիմնադիր Աննա Մազմանյանը:

«Տեսնելով, թե ինչ դրության մեջ է հիմա ռեստորանային բիզնեսը, մենք չենք կարող անգործ մնալ և ամենամեծ բանը, որ կարող ենք անել նրանց համար, առցանց աջակցություն ցուցաբերելն է»,- նշել է Մազմանյանը:

Ամեն ռեստորան կներկայացնի ճաշատեսակների երեք ընտրանի (սեթ)՝ գնային տարբեր կատեգորիաներում (բազմաթիվ ռեստորաններ կարող են ընտրանիների հետ առաջարկել, օրինակ, գարեջուր կամ գինի), սպասվում են հետաքրքիր մրցույթներ, մրցանակներ, վարպետության դասընթացներ և բազմաթիվ այլ առաջարկներ:

«Մենք առանձին պատմելու ենք ամեն ռեստորանի և ներկայացված սեթերի մասին: Լիահույս եմ, որ կվերցնենք նաև օնլայն հարցազրույց շեֆ խոհարարներից, և գուցե, ռեստորատորներից»,- նշել է նա:

Ընդ որում, ինչպես հայտնել է Մազմանյանը Food&Wine պորտալին, մրցույթներ կկազմակերպվեն ոչ միայն ռեստորանների, այլև երևանցիների համար, ովքեր կլինեն փառատոնի և՛ հյուրերը, և՛ ժյուրին:

«Օրինակ, դուք պատվիրում եք որևէ սեթ ինչ-որ ռեստորանում: Տանն օրիգինալ ձևով մատուցում եք և լուսանկարը հրապարակում՝ նշելով #DeliveryFest հեշթեգը կամ ուղարկում մեզ: Մենք լուսանկարը հրապարակում ենք մեր էջում և մարդիկ գնահատում են այն՝ լայքերի միջոցով: Ամենաշատ լայք հավաքած լուսանկարը կարժանանա մրցանակի»,- նշել է Մազմանյանը:

Փառատոնի շրջանակում առցանց ռեժիմով իրենց փորձով կկիսվեն սոմելյեներ, շեֆ խոհարարներ, PR-ի և մարկեթինգի մասնագետներ` Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Դանիայից և այլ երկրներից:

Հանդիսատեսը կարող է ծանոթանալ ռեստորաններին և Երևանում իրականացվող առաքման հնարավորություններին ու պատվիրել ներկայացված սեթերը: Հեռարձակումներն իրականացվելու են փառատոնի Instagram-յան էջում, մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն Facebook-յան էջում:

«Անգամ տանը նստելով` մենք կարող ենք գոնե այսպես աջակցել մեր ոլորտին: Կարծում եմ, որ մենք շատ հաճախ էինք խոսում բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի ռեստորանների հաճախորդներն ու հյուրերն աջակցեն ոլորտին», – նշել է Մազմանյանը: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 736 դեպք։ 43 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:–0–

Share:
Թեգեր: DeliveryFest, առցանց փառատոն, ռեստորան
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաստա Կարբոնարա

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. բանանով, դարչնով և խտացրած կաթով պաղպաղակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Խաղողօրհնեքը մեծ շուքով տոնվեց Armenia Wine–ում (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Հատապտղային հրավառություն. Տավուշում անցկացվել է Մեղրի և հատապտուղների փառատոնը

post-image
Իվենթներ

«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"