Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

Համեղագույն չիզքեյքի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չիզքեյքը շատ համեդ և բավականին հայտնի աղանդեր է։ Մենք այն հիմնականում պատվիրում ենք սրճարաններում, ռեստորաններում և չենք էլ մտածում, որ չիզքեյք կարող ենք պատրաստել նաև տանը։

«Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք ինքնուրույն պատրաստել «Նյու Յորք» դասական չիզքեյք։

Բաղադրիչներ

Միջուկի համար

  • Առնվազն 33% յուղայնությամ թթվասեր – 50 գրամ
  • 33% յուղայնությամբ կաթի սերուցք – 100 գրամ
  • Փափուկ սերուցքային պանիր – 700 գրամ
  • Վանիլ – 1–2 թեյի գդալ
  • Շաքարավազ – 60 գրամ
  • Ձու – 3 հատ

Հիմքի համար

  • Սերուցքային կարագ – 120 գրամ
  • Թխվածքաբլիթ – 300 գրամ
  • Շաքարավազ – 30 գրամ
  • Աղացած մշկընկույզ – 1 թեյի գդալ
  • Աղացած դարչին – 1թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Հիմքը պատրաստելու համար թխվածքաբլիթը մանր փշրել բլենդերի օգնությամբ կամ բլիթները դնել սեղանին և գրտնակել, փշրանքները խառնել փափկեցրած կարագի խորանարդիկների հետ, ավելացնել շաքարավազ, աղացած մշկընկույզն ու դարչինը, լավ խառնել։

Պատրաստի զանգվածը դնել տապակի մեջ և չիզքեյքի ձև տալ` զամբյուղի նման։ Տաքացնել ջեռոցը 150 աստիճան, միջին հատվածում դնել տապակը, իսկ ստորինում` ջրով լի մեծ հրակայուն աման։ Եփել 15 րոպե, թողնել, որ սառչի։

Միջուկը պատրաստելու համար խառնել թթվասերը, սերուցքը, սերուցքային պանիրը, վանիլն ու շաքարավազը։ Մեկ–մեկ ավելացնել ձուն, յուրաքանչյուր ձվից հետո զանգվածը խառնել միքսերով։ Միջուկը լցնել թխած հիմքի վրա, եփել մեկ ժամ, ինչից հետո թողնել չիզքեյքը ջեռոցում ևս 15 րոպե, հետո բացել ջեռոցն ու թողնել ևս 15 րոպե։ Հետո պատրաստի աղանդերը դնել սառնարանը 6–10 ժամ` չհանելով տապակից։

Չիզքեյքը կարելի է մատուցել տարբեր տոբինգներով` կարամելային, սիրոպով, մուրաբայով և ոչ միայն։

Բարի ախորժակ։

Share:
Թեգեր: բաղադրատոմս, չիզքեյք
Նախորդ նյութը

Yerevan Wine Days-ն այս տարի կանցկացվի առցանց

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինտերակտիվ քարտեզ. Երևանի սրճարաններն ու ռեստորանները, որոնք աշխատելու են ամանորյա գիշերը

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. հայկական գաթա

post-image
Սնունդ

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

post-image
Սնունդ

Առողջ նախաճաշեր, որոնք կարելի է պատրաստել դեռ երեկոյից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"