Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

Ինչպես պատրաստել մուլտֆիլմի ուտեստը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ դիտել է «Ռատատույ» մուլտֆիլմը, ցանկացելէ համտեսել այն ուտեսը, որը պատրաստել է փափկամազիկ շեֆ խոհարարը։Իրականում, ռատատույ պատրաստելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է։

 «Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու» բաժնի շրջանակում առաջարկում ենք պատրաստել հենց այն ռատատույը և գրավել եթե ոչ ռեստորանային քննադատի, ապա ձեր տնեցիների սրտերը։

Բաղադրիչներ

  • Կարմիր սոխ – 2 հատ
  • Սխտոր – 4 պճեղ
  • Սմբուկ – 2 հատ
  • Դդմիկ – 3 հատ
  • Կարմիր կամ դեղին բուլղարական պղպեղ – 3 հատ
  • Լոլիկ – 6 հատ
  • Ռեհան – կես փունջ
  • Բալզամիկ քացախ – 1 ճաշի գդալ
  • Կիտրոն – կես հատ
  • Պահածոյացված լոլիկ – 400 գ
  • Ձիթապտղի յուղ
  • Ծոթոր
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստման եղանակը

Շերտերով կտրատել սոխը, սմբուկը և դդմիկը (մոտ 1 սմ հաստությամբ)։ Սխտորը և ռեհանը մանր կտրատել, պղպեղը կտրատել ցանկացած չափի, ինչպես նաև մանր կտրատել լոլիկը։

Խորը թավայի կամ կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, տապակել սմբուկը, դդմիկը և տաքդեղը մոտ 5 րոպե, մինչև թեթև կարմրեն և փափկեն։ Հանել և դնել թասիկի մեջ։ Նույն թավայի/կաթսայի մեջ լցնել սոխը, սխտորը, ռեհանը և ծոթորը, շոգեխաշել 10-15 րոպե, ինչից հետո ավելացնել արդեն պատրաստի սմբուկը, դդմիկը և պղպեղտ, ինչպես նաև թարմ և պահածոյացվոծ լոլիկը, բալզամիկ քացախը, աղը և պղպեղը։ 

Փակել թավան/կաթսան կափարիչով և շոգեխաշել 30-35 րոպե թույլ կրակի վրա։ Պատրաստի ռատատույի վրա ցանել ռեհանի տերևներ և կիտրոնի քերած կեղև։

Բարի ախորժակ։

Share:
Թեգեր: բաղադրատոմս, ռատատույ
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. չամիչով կաթնաշոռային կեքսեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Բանջարեղենային համեղ ու օգտակար ընթրիքի 5 պարզ գաղտնիք

post-image
Սնունդ

Տավարի մսով խինկալիի համեղ բաղադրատոմս

post-image
Սնունդ

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"