Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. չամիչով կաթնաշոռային կեքսեր

Արագ պատրաստվող, պարզ և համեղ աղանդեր

ԵՐԵՎԱՆ , 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով մարդիկ ստիպված են երկար ժամանակ անցկացնել տանը։ Իսկ դա ինչ-որ համեղ ուտեստ պատրաստելու և ընտանիքին ուրախացնելու լավ առիթ է ։

«Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու»  նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն փչացնի կազմվածքը։

Բաղադրիչներ

  • Չամիչ – 70 գ
  • Կաթնաշոռ – 200 գ
  • Սերուցքային կարագ – 150 գ
  • Ձու – 3 հատ
  • Շաքարավազ – 150 գ
  • Ալյուր – 160 գ
  • Փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
  • Աղ – դանակի ծայրով

Պատրաստման եղանակը

Լվացած չամիչը լցնել թասիկի մեջ, վրան տաք ջուր լցնել և թողնել 10 րոպե։ Ինչից հետո քամել, լցնել թղթե անձեռոցիկի վրա և թողնել, որ չորանա։ Կաթնաշոռը անցկացնել մաղով։ Կարագը կտրատել փոքր խորանարդիկներով և, խառնելով, հալեցնել միջին կամ թույլ կրակի վրա, թողնել, որ հովանա։

Ձուն հարել մինչև փրփրի, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը։ Կաթնաշոռն ու հալեցրած կարագն իրար խառնել, ավելացնել այդ զանգվածը ձվին և հարել։

Խմորի մեջ մաղել ալյուրը փխրեցուցիչի և աղի հետ, խառնել, ավելացնել չամիչը և նորից խառնել։ Կեքսի համար հատուկ թղթե ամանների մեջ լցնել խմորը փոքր բաժիններով և երեսը հարթեցնել։ Թխել ջեռոցում 30-40 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Մատուցելուց առաջ պատրաստի կեքսերի վրա կարելի է շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ։

Share:
Թեգեր: բաղադրատոմս, չամիչով կաթնաշոռային կեքսեր
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. Պեստո սոուս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամերիկացիների արկածներն Արցախում. բլոգերը համտեսել է երկրի գլխավոր կերակրատեսակը (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Ի՞նչ է աստրոդիետան և ինչպես պետք է սնվեն կենդանակերպի նշանները

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

post-image
Սնունդ

Ապուրներ. օգուտ և վնաս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"