Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. Պեստո սոուս

Բուրումնավետ հավելում ցանկացած ուտեստի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նույնիսկ ամենահասարակ ուտեստին կարելի է նոր բույր փոխանցել յուրահատուկ սոուսի օգնությամբ։ Լավ սոուսը (և խոսքն ամենևին էլ կետչուպի մասին չէ) բազմազան կդարձնի հասարակ մթերքներից բաղկացած ճաշացանկը։

«Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու»  նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք սովորել պատրաստել պեստո սոուս, որը հիանալի հավելում կդառնա պաստայի, ձիթապտղի և բազում այլ մթերքների և ուտեստների համար։

Բաղադրիչներ.

  • Կանաչ ռեհան  - 100 գ
  • Ձիթապտղի ձեթ - 120-150 մլ
  • Պարմեզան - 30-40 գ
  • Մայրու ընկույզներ - 20-30 գ
  • Սխտոր  - 1-2 պճեղ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստման եղանակը.

Ռեհանը կտրատել՝ նախօրոք հեռացնելով ծլերի կոշտ մասերը։ Սխտորը մաքրել և մանր կտրատել։ Պարմեզանը անցկացնել մանր քերիչով, ընկույզները մի փոքր տապակել չոր թավայում՝ միջին կրակի վրա։ Ռեհանը, սխտորը և մի պտղունց աղ լցնել բլենդերի մեջ և մանրացնել՝ աստիճանաբար, փոքր բաժիններով  ավելացնելով ձեթը։

Հետո ավելացնել ընկույզները և մանրացնել՝ լցնելով մնացած ձեթը։ Պատրաստի սոուսի մեջ ավելացնել պարմեզանը, աղը և պղպեղը։ Պեստոն պահել մանրէազերծ բանկայի մեջ, սառնարանում, մեկ շաբաթից ոչ ավել։

Բարի ախորժակ։

Share:
Թեգեր: խոհարարական դասեր, պեստո, սոուս
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. չամիչով կաթնաշոռային կեքսեր

Հաջորդ նյութը

Հայաստանում «Լավաշի օրը» հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամանորյա ամենահամեղ ու յուրօրինակ թխվածքի 3 բաղադրատոմսեր

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. կաղամբ

post-image
Սնունդ

Օգտակար նախաճաշ. համեղ փանքեյք մեղրով և հատապտուղներով

post-image
Սնունդ

Ռեհանով յուրահատուկ ուտեստներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"