Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. հավի մսով և բանջարեղենով ֆունչոզա

Տնային խոհանոցի ասիական մոտիվներ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարը չի հանդարտվում, և մարդիկ, վարակից խուսափելու համար, ստիպված են շատ ժամանակ անցկացնել տանը: Իսկ դա խոհարարական հմտությունները զարգացնելու հիանալի առիթ է:

Այս անգամ «Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու» նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք ձեր ճաշացանկը բազմազան դարձնել ասիական խոհանոցի մի ուտեստով՝ բանջարեղենով և հավի մսով ֆունչոզայով:

Բաղադրիչներ

  • Հավի փափկամիս – 500 գր
  • «Ֆունչոզա» տեսակի լապշա – 200 գր
  • Կանաչ լոբի – 400 գր
  • Սոխ – 2 հատ
  • Գազար – 1 հատ
  • Քաղցր պղպեղ – 1 հատ
  • Սխտոր – 1 պճեղ
  • Բրնձի քացախ – 50 մլ
  • Սոյայի սոուս – 50 մլ
  • Աղ և պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ուժեղ կրակի վրա տապակել փոքր կտորներով կտրատած հավի փափկամիսը, համեմել և ավելացնել կիսաշրջանաձև կտրատած սոխը: Լապշան 5-7 րոպե թողնել տաք ջրի մեջ, հետո սառը ջրով լվանալ: Բարակ շերտերով կտրատել պղպեղը, քերիչով անցկացնել գազարը, եփել կանաչ լոբին: Շոգեխաշել բանջարեղենը պատրաստ լինի՝ ավելացնելով համեմունքներ և սխտոր: Բոլոր բաղադրիչները խառնել թասիկի մեջ՝ ավելացնելով բրնձի քացախ ու սոյայի սոուս: Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Բարի ախորժակ։

Share:
Թեգեր: բաղադրատոմս, ֆունչոզա
Նախորդ նյութը

Հայաստանում «Լավաշի օրը» հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Կոուլսլո

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամենաօգտակար շիլան. ինչո՞ւ է նախընտրելի մանրացված վարսակի օգտագործումը վարսակի փաթիլների փոխարեն

post-image
Սնունդ

Ինչո՞վ է օգտակար դեղձը և ինչպես բուրավետ կոմպոտ պատրաստել ձմռան համար (ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. նարնջով պասային կեքս

post-image
Սնունդ

5 զույգ մթերք, որոնք ավելի օգտակար են միասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"