ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարը չի հանդարտվում, և մարդիկ, վարակից խուսափելու համար, ստիպված են շատ ժամանակ անցկացնել տանը: Իսկ դա խոհարարական հմտությունները զարգացնելու հիանալի առիթ է:
Food&Wine պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքը` հրապարակելով թեթև և ախորժելի ճաշատեսակների բաղադրատոմսեր։ Այս անգամ ներկայացնում ենք Կոուլսլո աղցանի բաղադրատոմս։
Բաղադրիչներ
- Սովորական կաղամբ – 1/2
- Բողկ – 500 գրամ
- Կարմիր կաղամբ – 1/2
- Գազար – 3 հատ
- Թարմ կարմիր պղպեղ – 1 հատ
- Կանաչ սոխ – 4 ցողուն
- Կտրատած մաղադանոս – 15 գրամ
- Մայոնեզ – 250 գրամ
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Սովորական և կարմիր կաղամբները մանր կտրատել, քերիչով անցկացնել գազարն ու բողկը, այդ ամենը խառնել մեծ թասի մեջ։ Մանր կտրատել կարմիր պղպեղը, կանաչ սոխն ու մաղադանոսը։ Բոլոր մաղադրիչները խառնել, մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ և աղ։
Բարի ախորժակ։