Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Հրաշք հատապտուղ. ելակով երեք համեղ բաղադրատոմս

Հատապտուղների բազմազանություն արևոտ օրվա համար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Գարունը վերջապես հայաստանցիներին պարգևեց երկար սպասված ջերմությունն ու արևը։

Վերջապես սկսեց վաճառվել թարմ գարնանային բանջարեղենը, միրգն ու հատապտուղը: Եվ իհարկե, «սեզոնի առաջատարն» այսօր ելակն է:

Առաջարկում ենք ելակով երեք համեղ և պարզ բաղադրատոմս, որոնք կարող եք պատրաստել առանց ավելորդ ժամանակ ծախսելու:

Պաղպաղակով և ելակով կաթնային կոկտեյլ

Թեթև, գարնանային բաղադրատոմս է առաջարկում zefira.net–ը։

Բաղադրիչներ

  • Ելակ – 1 բաժակ
  • Պաղպաղակ – 150 գր.
  • Կաթ – 300մլ.

Պատրաստման եղանակը

Կտրատված ելակն ու պաղպաղակը տեղափոխել բաժակի մեջ և մանրացնել բլենդերով: Ավելացնել կաթը և հարել ևս մի քանի րոպե: Պատրաստի կոկտեյլը լցնել բաժակների մեջ, ցանկության դեպքում զարդարել անանուխի թերթիկներով և ելակի կտորներով:

Ելակով պաննակոտա

Բուրավետ ելակով դեսերտ Eda.ru-ից:

Sweet dessert Panna cotta with strawberry and rasberry in white plate - Color Filer Processing

Բաղադրիչներ՝

  • Սերուցք (20%-անոց) – 200 մլ.
  • Ելակ – 200 գր.
  • Ժելատին – 1 հատ
  • Շաքարավազ – 100 գր.

Պատրաստման եղանակը

Ժեշատինը թրջել ինչպես նշված է տուփի վրա: Կաթսայի մեջ խառնել սերուցքը, շաքարավազը և 100 մլ ջուր, եփել մարմանդ կրակի վրա 15 րոպե՝ անդադար խառնելով: Հետո ավելացնել արդեն ծավալով մեծացած ժելատինը, բայց չեռացնել: Ստացված զանգվածը լցնել հատուկ կաղապարների մեջ և գիշերը թողնել սառնարանում: Արդեն սառած ժելեն կաղապարների հետ միասին մի քանի վայրկյանով իջեցնել տաք ջրի մեջ, հանել ստացված պաննակոտան և զարդարել ելակի սոուսով, որը պատրաստելու համար պետք է հարիչով մարնացված ելակը խառնել շաքարավազի կամ շաքարափոշու հետ:

Ելակով, անանուխով և թարխունով լիմոնադ

eda.ru-ի հետ միասին փորձում ենք առույգացնող ելակով ըմպելիք

Բաղադրիչներ

  • Թարխուն – ըստ ճաշակի
  • Ջուր – 1 լիտր
  • Կիտրոն – ½ հատ
  • Լայմ – ½ հատ
  • Թարմ անանուխ – ըստ ճաշակի
  • Ելակ – 6 հատ
  • Շաքարավազ – ըստ ճաշակի
  • Սառույց – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Կիտրոնի և լայմի հյութը քամել գրաֆինի մեջ՝ ավելացնելով ելակը, ցիտրուսների քերած կեղևը, անանուխը և թարխունը: Ավելացնել շաքարավազը, կիսով չափ տաք ջուր լցնել և թողնել մի քանի րոպե: Հետո ավելացնել սառը ջուր, խառնել և ավելացնել սառույց:

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, ելակ, լիմոնադ, կոկտեյլ, պաննակոտա
Նախորդ նյութը

Online Yerevan Wine Days 2020. ինչպես է անցկացվում գինու առաջին հեռավար փառատոնը Հայաստանում (LIVE)

Հաջորդ նյութը

Իտալուհիների բարեկազմության 4 գաղտնիք կամ ինչպես պետք է ճիշտ պաստա ուտել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ինչպե՞ս պատրաստել համեղ «Շարլոտկա» տանը

post-image
Սնունդ

Կոլոլակով ճաշ՝ երգչուհի Զառայից (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյա. իտալական ուտեստի նուրբ և համեղ տարբերակ

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8612

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6270

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5626

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5313

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3553

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"