Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Իտալուհիների բարեկազմության 4 գաղտնիք կամ ինչպես պետք է ճիշտ պաստա ուտել

Ինչպե՞ս ուտել համեղ ճաշատեսակներ ու պահպանել կազմվածքը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Իտալիան պիցցայի և պաստայի երկիր է։ Չնայած դրան, իտալացիներն ունեն ամուր առողջություն և սլացիկ կազմվածք։

Աշխարհահռչակ Սոֆի Լորենը բազմաթիվ անգամ ասել է. «Ես պարտավոր եմ պաստային այն ամենի համար, ինչ տեսնում եք»։ Ի դեպ, 85–ամյա դերասանուհին հիանալի տեսք ունի և անգամ դարձել է Barilla մակարոնեղենի գովազդային արշավի դեմքը։ Այդ իտալական կախարդությունն ամենևին էլ կախարդություն չէ, այլ մի քանի պարզ կանոն, որոնց կարող է հետևել յուրաքանչյուր մարդ։ Harper's Bazaar –ը բացահայտում է իտալուհիների սլացիկ կազմվածքի գաղտնիքները։

Բնական մթերք

Իտալացիների սննդակարգը հիմնված է միջերկրածովյան դիետայի կանոնների վրա, իսկ ավելի հստակ` դիետան է հիմնված իտալացիների սննդակարգի կանոնների վրա։ Այս հայտնի սննդակարգն ավելի շատ նման է գեդոնիզմի տոնի, քան դիետայի։ Պարտադիր մթերքների ցանկում են թարմ միրգն ու բանջարեղենը, ձուկը, թռչնամիսը, ձիթապտղի յուղը, կաթնամթերքը` յոգուրտն ու պանիրը, կարմիր գինին, պաստան ու հացաբուլկեղենը։ Ի դեպ, մասնագետները զարմացած պարզել են, որ միջերկրածովյան դիետայի շնորհիվ կարելի է ոչ միայն պահպանել քաշը, այլև նվազեցնել այն։

Սակայն կան որոշ կանոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Միջերկրածովյան դիետայի դեպքում գրեթե բացառվում են շաքարավազը, հագեցած ճարպերը, կարմիր միսը, կիսաֆաբրիկատներն ու ոչ բնական մթերքները։ Մակարոնեղենը պատրաստվում է ամբողջահատիկ ցորենի ալյուրից, պիցցայի և պաստայի տոմատի սոուսը պատրաստվում է Իտալիայում աճող լոլիկից, միրգն իր հերթին լավագույն այլընտրանքն է աղանդերին։

Ճաշը` որպես ծես

Երբ գալիս է ճաշի ժամը, դուք դժվար թե ինչ-որ իտալացու հանդիպեք փողոցում։ Այդ արևոտ երկրի բնակիչների համար ճաշը սուրբ ծես է, հանուն որի կարելի է մի կողմ թողնել բոլոր գործերը և մոռանալ բոլոր հոգսերը։ Իտալացիները միշտ ճաշում են նույն ժամին, ուտելիս երբեք չեն շտապում, վայելում են ուտելիքի ամեն կտորը և չափից շատ չեն ուտում։ Պաստայով ափսեի հետ անպայման մատուցվում է մեկ բաժակ (բայց միայն մեկ բաժակ) կարմիր գինի և հաճելի զրույց։ Դուք երբեք չեք տեսնի իտալացու, ով  արագորեն կուլ է տալիս ուտելիքը և միաժամանակ YouTube-ով շոու է նայում։ Ուտելիքի նման դանդաղ, մտածված ընդունումը թույլ է տալիս, որ այն լավ մարսվի և բացառում է շատ ուտելու հնարավորությունը։

Ոչ միայն պաստա

Այո, պաստան իսկապես իտալացիների սննդակարգի հիմնական բաղադրիչն է, սակայն չի հանդիսանում դրա հիմքը։ Իտալացիներն ուտում են մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն, որը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և բջջանյութով, որն իր հերթին բարելավում է մարսողությունը և մաքրում օրգաիզմը տոքսիններից։ Լիարժեք ճաշը կոմպենսացվում է համեստ նախաճաշով և ընթրիքով։ Իտալացիներն առավոտը սկսում են մեկ բաժակ էսպրեսսոյով և փոքր թխվածքով, իսկ ընթրիքին առհասարակ ածխաջրեր չեն ուտում, դրա փոխարեն ընտրում են դիետիկ ձկան կամ թռչնամսի փոքր բաժին և բանջարեղենային աղցան։

Ակտիվ ապրելակերպ

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ կարևոր է սլացիկ կազմվածքի և առողջության պահպանման համար։ Ըստ վիճակագրության՝ իտալացիներն ամենաակտիվ ազգերից մեկն են։ Նրանք զբոսնում են, վազում, լողում, հեծանիվ են քշում, պարում են և ֆիթնեսի են հաճախում։ Դա այն է, ինչ նրանք սովորել են մանկուց, ինչը վաղուց դարձել է կենսակերպ, հետևաբար չի ընկալվում որպես ավել ինչ–որ բան։ Եթե դուք եղել եք Իտալիայում, հավանաբար, ուշադրություն եք դարձրել նրան, որ նույնիսկ մեծահասակներն անպայման զբոսնում են քաղաքի փողոցներում կամ ծովափին։ Նման անդադար ակտիվությունը ոչ միայն օգնում է ավելի շատ կալորիաներ այրել և պահպանել կազմվածքը, այլև զգալիորեն բարելավում է առողջական ցուցանիշները։-0-

Share:
Թեգեր: Իտալիա, իտալուհիներ, պաստա, պիցցա, սլացիկ կազմվածք
Նախորդ նյութը

Հրաշք հատապտուղ. ելակով երեք համեղ բաղադրատոմս

Հաջորդ նյութը

Մայրիկի բաղադրատոմսով․ պարզ և համեղ հայկական նախաճաշ Նազենի Հովհաննիսյանից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

post-image
Սնունդ

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

post-image
Սնունդ ,  Վիդեո

Ամերիկացի բլոգերը ծանոթացել է հայկական ավանդական խոհանոցին (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Ինչպես պատրաստել ամենատոնական և գեղեցիկ աղանդերը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Վերջապե′ս. #ԳԱՌուն նոր ֆուդ սեզոնը` Margaryan Business Group ռեստորանների ցանցի կողմից
  • Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)
  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
3186

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2619

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2518

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2498

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1797

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"