ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի հայ հաղորդավարուհ և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա թարմ կանաչուց նախաճաշ է պատրաստում՝ մայրիկի բաղադրատոմսով։
«Թեթև և համեղ նախաճաշ․ ուտեստ, եթե ունեք շատ կանաչի ու չգիտեք ինչ անել։ Մայրիկիս համերի հիշողություններով եմ պատրաստել։ Նա էր սիրում Բայազետցիների այս` թարխունով ու մաղադանոսով տապակած ուտեստը»,- գրել է նա։
Այս ուտեստը կարելի է ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ ցերեկը և երեկոյան, քանի որ այն ցածր կալորիականություն ունի և հեշտ է մարսվում։
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է մաղադանոս, թարխուն, կանաչ սոխ, ձու, յուղ (կարելի է օգտագործել արևածաղկի ձեթ, ձիթայուղ կամ կարագ), աղ և, ցակության դեպքում, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
Կանաչին պետք է մանր կտրատել, լցնել թավայի մեջ և մի փոքր տապակել՝ ավելացնելով յուղ և աղ։ Նազենին օգտագործում է մեկ հավի և երկու լորի ձու, որոնք կարելի է ինչպես առանձին հարել ափսեի մեջ և ավելացնել կանաչուն, այնպես էլ կոտրել դրանք անմիջապես թավայի մեջ։ Հետո պետք է խառնել ձուն և կանաչին և ծածկել թավան կափարիչով մինչև ուտեստի պատրաստ լինելը։-0-