Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ամենաօգտակար շիլան. ինչո՞ւ է նախընտրելի մանրացված վարսակի օգտագործումը վարսակի փաթիլների փոխարեն

Սովորական շիլայի չորս առավելություն, որը պահպանում է առավելագույն օգտակար հատկությունները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մեկի համար վարսակի շիլան նախաճաշի ամենասիրելի տարբերակն է, մյուսի համար՝ ամենաատելի մթերքն աշխարհում: Եվ չնայած այն բոլորը չէ, որ հավանում են, վարսակի օգտակարությունն ակնհայտ է, գրում է Harper's Bazaar-ը:

Վարսակն առանձնանում է դանդաղ ածխաջրերի և բջջանյութի բարձր պարունակությամբ, ինչի շնորհիվ այն հիանալի տարբերակ է նախաճաշի համար։ Էներգիան և հագեցվածության զգացումը չեն սպառվում նվազագույնը կես օրվա ընթացքում՝ ազատելով թեթև ուտելու անհրաժեշտությունից: Բացի այդ, վարսակի հատիկի մեջ բավականաչափ բարձր է բուսական սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի պարունակությունը (ինչպիսիք են մանգանը, մագնիումը, ցինկը և B խմբի մի քանի վիտամիններ): Այս նյութերը ոչ միայն հագեցնում են օրգանիզմը, այլև նպաստում սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:

Սակայն ձեր առավոտյան վարսակը կարող է էլ ավելի օգտակար դառնալ, եթե փաթիլները փոխարինեք մանրացված վարսակով: Այն պակաս հայտնի է, բայց վարսակի հատիկի ավելի առողջարար տեսակ է: Ամբողջահատիկի մանրացման համար օգտագործում են բարակ սրված պողպատե շեղբեր` չվնասելով հատիկի ամենաօգտակար մասերը՝ թեփը և սածիլները: Նման հատիկեղենն անվանում են մանրացված կամ շոտլանդական վարսակ (առաջին անգամ մշակման այդ մեթոդը կիրառել են հենց այնտեղ): Նման վարսակը համով շատ քիչ է տարբերվում մեզ համար սովորական վարսակի փաթիլներից, միայն թե պատրաստելու համար կրկնակի շատ ժամանակ է անհրաժեշտ:

Մանրացված վարսակն ունի մի շարք առավելություններ.

Օգնում է  կարգավորել շաքարի մակարդակը

Բարձր գլյուկոզան մարդկության մեծ մասի խնդիրն է, որը հետագայում կարող է հանգեցնել տարբեր քրոնիկ հիվանդությունների զարգացման: Վարսակը լուծվող բջջանյութի և կայուն օսլայի հիանալի աղբյուր է: Այս նյութերը դանդաղ են յուրացվում, ինչն օգնում է կանխել շաքարի կտրուկ բարձրացումը:

Լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը

Վարսակը հարուստ է բջջանյութով և պրոբիոտիկներով, որոնք բարենպաստ են ազդում աղեստամոքսային տրակտի վրա: Նրանք պահպանում են առողջ միկրոբիոմը, ինչն ապահովում է աղեստամոքսային տրակտի ճիշտ աշխատանքը և կանխարգելում տարբեր հիվանդությունների զարգացումը:

Պահպանում է սրտի առողջությունը

Կանոնավոր օգտագործման դեպքում վարսակը նպաստում է «վատ» խոլեստերինի մակարդակի նվազմանը, կանխում է անոթների խցանումը ն և լավացնում արյան շրջանառությունը: Բացի այդ, հատիկեղենի բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութերն ամրացնում են սրտամկանը և նպաստում սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:

Նպաստում է քաշի նվազմանը

Քաշի նվազմանն առաջին հերթին նպաստում են քիչ կալորիաները, և վարսակը թեթևացնում է դրանց առաջացման գործընթացը: Բջջանյութով և դանդաղ ածխաջրերով հարուստ վարսակի հատիկը երկար ժամանակ պարգևում է հագեցվածության զգացում, ինչը թույլ է տալիս անընդհատ չուտել օրվա ընթացքում: Նախաճաշին մանրացված վարսակի շիլան կապահովի էներգիայով կես օրվա ընթացքում, ինչը կօգնի խուսափել ավելորդ կալորիաների օգտագործումից: -0-

Share:
Թեգեր: կալորիա, նախաճաշ, շիլա, վարսակի փաթիլներ
Նախորդ նյութը

Մայրիկի բաղադրատոմսով․ պարզ և համեղ հայկական նախաճաշ Նազենի Հովհաննիսյանից

Հաջորդ նյութը

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամանորյա խաղալիք-թխվածքաբլիթի բաղադրատոմս հայ հրուշակագործից`հատուկ «Food&Wine»-ի համար

post-image
Սնունդ

Սննդի միջոցով ուղեղի աշխատանքը բարելավելու 5 միջոց

post-image
Սնունդ

Աշխարհի ամենամեծ կոնֆետն ու 1,5մլն դոլար արժողությամբ քաղցրավենիքը. այսօր կոնֆետի համաշխարհային օրն է

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"