Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

Օգտակար նյութերի իսկական աղբյուր. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընկուզեղենն օգտակար ճարպերի, բուսական սպիտակուցի և վիտամինների մի իսկական պահոց է, այն կարող է ապահովել էներգիայով մի քանի ժամ շարունակ։ Չնայած օգտակար հատկությունների առատությանն, ընկուզեղենը բավականին կալորիական է։ Այն կարող է վնասել կազմվածքին միայն շատ օգտագործելու դեպքում։

Դիետոլոգներն ու սննդաբանները միաձայն խորհուրդ են տալիս մի բուռ ընկույզ ներառել ամենօրյա սննդակարգի մեջ։ Մի կարևոր ճշտում. յուղի մեջ տապակած, աղի կամ քաղցր ընկույզները, որոնք վաղուց թեթև խորտիկ են դարձել, տանում են ուղիղ դեպի ավելորդ քաշի և այտուցների առաջացում։ Ընկույզներն օգտակար հատկությունները պահպանում են միայն հում կամ խոնավ վիճակում կամ ջեռոցում տապակած՝ առանց յուղի, աղի և այլ հավելումների։ Հիշեք, որ ցանկացած ընկույզ բարձր կալորիականություն ունի, այդ պատճառով մեկ օրվա ընթացքում ամենաշատը կարելի է մի բուռ ուտել։ Harper's Bazaar-ը պատմել է այն ընկույզների մասին, որոնցում օգտակար հատկությունները համադրվում են համեմատաբար ցածր կալորիականության հետ։

Հնդկական ընկույզ

Այս փոքր, քաղցր ընկույզները հիանալի հավելում կլինեն ձեր սննդակարգին, նույնիսկ եթե ուզում եք նիհարել: Ընկույզը պարունակում է բուսական սպիտակուցի, օգտակար ճարպերի, ամինաթթուների, վիտամինների և հանքանյութերի ռեկորդային քանակ: Հնդկական ընկույզն օգնում է ամրապնդել իմունային համակարգը և նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքի կարգավորմանը: Օգտագործեք մի բուռ ընկույզ որպես խորտիկ հիմնական կերակուրների միջև կամ ավելացրեք աղցանների մեջ (դա կավելացնի ուտեստի սննդային արժեքը, իսկ հագեցվածության զգացումը կպահպանվի երկար ժամանակ):

Պիստակ

Նույնպես օգտակար նյութերով հարուստ ընկույզ է: Այս ընկույզներում երկաթի բարձր պարունակությունը նպաստում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների, որոնք օրգանիզմում տեղափոխում են թթվածինն ու սննդանյութերը) արտադրմանը, ինչի շնորհիվ պիստակը դառնում է էներգիայի հիանալի աղբյուր: Բացի այդ, պիստակի կանոնավոր օգտագործումը օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Սրան գումարեք բուսական սպիտակուցների և օմեգա-3 թթուների բարձր պարունակությունը և ահա իդեալական մթերք: Ի դեպ, բոլորիս սիրելի աղի պիստակներն այն չեն, ինչ պետք է գնել: Նման ընկույզներում աղի և կոնսերվանտների առատությունը վերացնում է պիստակի բոլոր օգտակար հատկությունները:

Նուշ

Ահա օգտակար հատկությունների քանակով իսկական ռեկորդակիրը: Մի բուռ նուշը պարունակում է սպիտակուցի ամենօրյա նորմայի 1/8 մասը, ինչի շնորհիվ նուշը դառնում է անփոխարինելի է հատկապես նրանց համար, ովքեր հետևում են բուսական սննդակարգի: Նուշի կանոնավոր օգտագործումը օգնում է բարելավել սրտանոթային համակարգը և վերահսկել խոլեստերինի մակարդակը: Վիտամին E- ի բարձր պարունակության շնորհիվ այս ընկույզը դառնում է անփոխարինելի հարթ և շողացող մաշկ ունենալու համար: Նուշը նաև բարելավում է կոգնիտիվ ֆունկցիան, խթանում ուղեղի աշխատանքը, բարելավում հիշողությունը։ Կարելի է անվերջ թվարկել նուշի օգտակար հատկությունները: Այս ընկույզն ունիվերսալ մթերք է ուտեստ պատրաստելու համար, այն կարելի է ավելացնել գրեթե ամեն ինչ մեջ`աղցաններից և տաք ուտեստներից մինչև աղանդերներ: Պարզապես պետք է համոզվել, որ ընկույզը տեղավորվում է կալորիաների օրական նորմայի մեջ:-0-

Share:
Թեգեր: ընկույզ, կալորիականություն, սպիտակուցներ, վիտամիններ, օգտակար նյութեր
Նախորդ նյութը

Ամենաօգտակար շիլան. ինչո՞ւ է նախընտրելի մանրացված վարսակի օգտագործումը վարսակի փաթիլների փոխարեն

Հաջորդ նյութը

Կազմվածքի համար ամենաօգտակար և վնասակար միրգն ու հատապտուղը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Zero waste. ի՞նչ է այն և ինչպե՞ս դարձնել խոհանոցն ավելի էկոլոգիական

post-image
Սնունդ

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

post-image
Սնունդ

Ամանորին ընդառաջ. 3 ամենահամեղ ու յուրօրինակ աղցանների բաղադրատոմսերը (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. արքայանարինջ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"