Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Կազմվածքի համար ամենաօգտակար և վնասակար միրգն ու հատապտուղը

Պարզվում է` ոչ բոլոր մրգերն են հավասարապես օգտակար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մկաններն ավելացնելու և ճարպը հալեցնելու համար միայն սպորտը բավարար չէ, պետք է նաև սահմանափակել կալորիաները։ Եվ այստեղ մենք հայտնում ենք մրգային ծուղակում, թվում է, թե չկա ավելի օգտակար մթերք, քան թարմ, սեզոնային պտուղները։ Բայց պարզվում է, որ բոլորն այդքան էլ օգտակար չեն ավելորդ քաշից ազատվելու համար։ Elle–ը պարզել է, թե որ միրգն ու հատապտուղն է իսկապես օգնում ավելորդ քաշի դեմ պայքարում, իսկ որոնցից ավելի լավ է խուսափել։

Կազմվածքի լավագույն ընկերները

Ավոկադո

Ավոկադոյի պտուղները պարունակում են շատ քիչ մրգային շաքար և հարուստ են օգտակար ճարպերով, որոնք լրացնում են օրգանիզմի պաշարները։ Ոչ հագեցած ճարպաթթուների մեծ քանակի շնորհիվ ավոկադոն ոչ միայն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, այլև պարգևում է էներգիա ողջ օրվա ընթացքում։ Ավոկադոն հարմար է ուտել ինտենսիվ մարզումներից առաջ (երկու ժամ առաջ) կամ հետո (40 րոպե անց)։

Թուրինջ

Թուրինջը C վիտամինի իսկական ֆաբրիկա է և մեր իմունային համակարգի լավագույն ընկերը։ Թուրինջը, այլ մրգերի համեմատ, ունի ամենացածր գլիկեմիկ ցուցիչը։ Թուրինջի շաքարը դանդաղ է յուրացվում և պարունակում է նվազագույն կալորիաներ։ Եթե երեկոյան քաղցի զգացումը շատ ուժեղ է, ապա կարելի է թուրինջ ուտել։ Բացի այդ, այս ցիտրուսային միրգը պարունակում է մեծ քանակի պեկտին, այն հարուստ է բջջանյութով, ինչի շնորհիվ երկար ժամանակ պահպանում է հագեցվածության զգացումը։ Ի դեպ, թուրինջը կանխում է արյանի մեջ շաքարի մակարդակի արագ ավելացումը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմից ջրի դուրս բերմանը։

Ելակ

Ելակը ոչ միայն համեղ է, այլև չափազանց ցածր կալորիականություն ունի։ Այս հատապտուղն ապահովում է հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են մաշկին և մազերին։ Հակաօքսիդանտները ոչ միայն դանդադեցնում են ծերացման պրոցեսը, այլև պայքարում են ազատ ռադիկալների դեմ, այսինքն արգելափակում են ուռուցքների աճը և նվազեցնում են բորբոքային պրոցեսները, ելակը քաղցկեղի դեմ ինքնատիպ կանխարգելիչ միջոց է։ Բացի այդ, ելակը հարուստ է C վիտամինով, որն անհրաժեշտ է իմունային համակարգի համար։ Պոլիֆենոլի բարձր պարունակությունը կանխում է արյան մակարդուկների (թրոմբների) առաջացումը։ Իհարկե ելակը չի օգնում մեր նյութափոխանակությանը, ինչպես թուրինջը, սակայն դա չափազանց կատարյալ կլիներ։

Ավելի լավ է հեռու մնալ

Չրեղեն

Չորացման ընթացքում մրգերը փոքրանում են, բայց նրանց շաքարը չի պակասում, ավելին չրերում առկա մրգային շաքարն ավելի շատ է, քան թարմ մրգերում։ Այնպես որ եթե ուզում եք շոկոլադը փոխարինել ծիրանաչրով կամ սալորաչրով, մի լավ մտածեք։ Չրեղենը միայն ավելի շատ կգրգռի ձեր ախորժակն` ավելացնելով շաքարի պարունակությունն արյան մեջ։

Բանան

Այս սննդարար միրգը պարունակում է կալիում, որը օգտակար է սրտին, C վիտամին, B6 վիտամին և սննդարար թելիկներ, որոնք նպաստում են հագեցվածության զգացմանը։ Սակայն երբ պտուղը հասնում է, նրա մեջ առկա օսլան վերածվում է շաքարի։ Եվ որքան մուգ է բանանը, այնքան ավելի շատ ֆրուկտոզա է պարունակում։ Եթե դուք հետևում եք ձեր քաշին, ավելի լավ է գնեք կանաչ բանան։ Դեղնա–շագանակագույն բանանը կտրուկ ավելացնում է շաքարի մակարդակն օրգանիզմում։ Իսկ կանաչ պտուղները պարունակում են ռեզիստենտ օսլա։ Այն հայտնվում է հաստ աղու մեջ և արդեն այնտեղ ֆերմենտավորվում է բակտերիաների ազդեցության տակ, ինչի շնորհիվ հագեցվածության զգացումը տևում է ավելի երկար, և դուք զգում եք էներգայի հոսք։ Ռեզիստենտ օսլայի ազդեցության ներքո օրգանիզմում ակտիվանում է գլյուկագոն հորմոնի արտադրությունը, որն ավելացնում է նյութափոխանակության արագությունը։

Խնձոր

Եթե դուք ուզում եք ուտել, սակայն հաշվում եք կալորիաները, ավելի լավ է չընտրել խնձոր։ Հիշեք, որ սպորտի միջոցով մենք այրում ենք ոչ բոլոր կալորիաները, և եթե դուք ուզում եք ազատվել ավելորդ քաշից, պետք է քիչ կալորիաներ օգտագործեք։ Այդ հարցում ձեզ կօգնեն ցածր կալորիականություն ունեցող մթերքները։ Խնձորի որոշ տեսակներում, հիմնականում կարմիր և քաղցր խնձորներում, այնքան շատ է ֆրուկտոզան, որ դրանք դառնում են ավելի վտանգավոր, քան քաղցրավենիքը։ Բացի այդ, մրգային շաքարի մեծ քանակությունը վնասակար է նյութափոխանակությանը։ Իհարկե, խնձորում շատ են սննդարար նյութերը, և դրանք կարելի է ներառել սննդակարգում, սակայն միայն կանաչ պտուղները, սահմանափակ քանակությամբ և միայն օրվա առաջին կեսին։–0–

Share:
Թեգեր: ավոկադո, բանան, ելակ, թուրինջ, խնձոր, կազմվածք, կալորիա, Միրգ, չիր
Նախորդ նյութը

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

Հաջորդ նյութը

Դետոքս–ջրի 4 բաղադրատոմս` կատարյալ կազմվածքի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամռան խորհրդանիշ. ինչո՞վ է օգտակար ձմերուկը և ինչպե՞ս ընտրել ամենաքաղցրահամը

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

post-image
Սնունդ

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

post-image
Սնունդ

Անհամատեղելի են. մթերքների 6 ամենավնասակար համադրությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"