Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Հայկական չրերը, շոկոլադն ու գինին ցուցադրվել են «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսում

Ավելի քան 50 փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից մասնակցեցին սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 15-19-ը ավելի քան 50 փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից մասնակցեցին «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին:

Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է #FruitfullArmenia առցանց տաղավարով, որտեղ ցուցադրված է հայկական չրերի, պահածոների, բուսական թեյերի, օրգանական սերտիֆիկացված արտադրանքի լայն տեսականի, ինչպես նաև մեղր, գինի, թարմ հատապտուղներ, շոկոլադ, մուրաբաներ և այլն։

Միջոցառման կազմակերպիչն է հայտնի ամերիկյան «United Fresh Produce» ասոցիացիան։ Ցուցահանդեսը համախմբել է ընկերությունների 75 երկրներից՝ հնարավորություն ընձեռելով նրանց գործարար կապեր հաստատել միջազգային տարբեր շուկաների առաջատար կազմակերպությունների հետ, ուսումնասիրել գյուղատնտեսական մթերքի արտադրման, վերամշակման ու մատակարարման շղթաները և ծանոթանալ նորարարական լուծումներին՝ ուղղված արտադրողականության ու մրցունակության պահպանմանն ու բարելավմանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։

Հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։–0–

Share:
Թեգեր: United Fresh LIVE, առցանց ցուցահանդես, հայկական չրեր, շոկոլադ, սննդամթերք
Նախորդ նյութը

Կոլոլակով ճաշ՝ երգչուհի Զառայից (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Պիկնիկի ժամանակն է. ամառային սենդվիչների 5 բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Ձկան բնապահպանական տոն. առաջին EcoFishFest–ն անցկացվեց Սևանում

post-image
Իվենթներ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Food&Wine–ը հայտարարում է մրցույթ երևանյան ամենահայտնի ռեստորանի, փաբի և սրճարանի կոչման համար

post-image
Իվենթներ

Խաղողօրհնեքը մեծ շուքով տոնվեց Armenia Wine–ում (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Երազանքի տոն. Երևանում մեծ շուքով անցկացվեց Yerevan Music Night փառատոնը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)
  • Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2401

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2064

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1604

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1515

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

0
1427

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"