Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Պիկնիկի ժամանակն է. ամառային սենդվիչների 5 բաղադրատոմս

Ամառային սենդվիչների պարզ ու համեղ բաղադրատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 22 հունիիս./Նովոստի–Արմենիա/. Ամռան, հատկապես արձակուրդի թեժ սեզոնին, ճիշտ ժամանակն է կազմակերպել պիկնիկ բնության գրկում։ Պատրաստեք սառը թեյ, Elle ամսագրի բաղադրատոմսերով թեթև սենդվիչներ, վերցրեք ծածկոց ու գնացեք մոտակա այգի` արևի ջերմ շողերը վայելու։

Սենդվիչ պանրով, վարունգով և ձիթապտղով

Բաղադրիչներ

  • կաթնաշոռային պանիր ծովախեցգետնով
  • թարմ վարունգ
  • ձիթապտուղ
  • ֆրանսիական բագետ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակ

Կտրել վարունգը, ձեռքով մանրացնել մաղադանոսը։ Կտրել ֆրանսիական բագետը մոտ 2–3 սմ հաստությամբ։ Հացի կտորների վրա քսել կաթնաշոռային պանիրը, վրան դնել թարմ վարունգի կտորները, ձիթապտուղն ու մանրացված մաղադանոսը։

Սենդվիչ ավոկադոյով, կոկոսով և ընկույզով

Բաղադրիչներ

  • ֆրանսիական բագետ
  • կաթնաշոռային սերուցքային պանիր
  • ավոկադո
  • կոկոսի կտորներ կամ կոկոսի շերտիկներ
  • մանրացված ընկույզ

Պատրաստման եղանակ

Կտրատել ավոկադոն։ Կտրել ֆրանսիական բագետը մոտ 2–3 սմ հաստությամբ։ Հացի կտորների վրա քսել կաթնաշոռային սերուցքային պանիրը, վրան դնել ավոկադոյի կտորները, ավելացնել մանրացված ընկույզն ու կոկոսը։

Սենդվիչ լոլիկով և հազարով

Բաղադրիչներ

  • ֆրանսիական բագետ
  • հազար (մառոլ)
  • կաթնաշոռային պանիր վարունգով և կանաչեղենով
  • թարմ լոլիկ
  • խաշած ձու

Պատրաստման եղանակ

Կտրատել լոլիկը, հազարը ձեռքով բաժանել մանր կտորների։ Ֆրանսիական բագետի վրա քսել կաթնաշոռային պանիրը, վրան դնել հազարը, լոլիկն ու կլորակներով կտրատած ձուն։

Սենդվիչ պանրով, սնկով և նեխուրով

Բաղադրիչներ

  • ֆրանսիական բագետ
  • կաթնաշոռային պանիր սնկով
  • թարմ նեխուր
  • թարմ պղպեղ
  • հազարի թերթիկ` ձևավորման համար

Պատրաստման եղանակ

Նեխուրը կտրատել կլորակներով, իսկ պղպեղը` երկար–երկար։ Կտրել ֆրանսիական բագետը մոտ 2–3 սմ հաստությամբ։ Կտորների վրա քսել կաթնաշոռային պանիրը, վրան ավելացնել նեխուրը, պղպեղն ու հազարի թերթիկը։

Սենդվիչ շոկոլադե պանրով և թարմ հատապտուղներով

Բաղադրիչներ

  • ֆրանսիական բագետ կամ հաց
  • կաթնաշոռային շոկոլադե պանիր
  • ընկույզ
  • թարմ հատապտուղ` ելակ, մոշ, ազնվամորի, հապալաս

Պատրաստման եղանակ

Կտրել ֆրանսիական բագետը կամ հացը մոտ 2–3 սմ հաստությամբ։ Հացի վրա քսել կաթնաշոռային շոկոլադե պանիրը, վրան ավելացնել թարմ հատապտուղն ու ընկույզը։ Զարդարելու համար կարելի է օգտագործել քերած մուգ շոկոլադ կամ անանուխի թերթիկներ։

Բարի ախորժակ և արևառատ օրեր

Share:
Թեգեր: բաղադրատոմս, պիկնիկ, սենդվիչ
Նախորդ նյութը

Հայկական չրերը, շոկոլադն ու գինին ցուցադրվել են «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսում

Հաջորդ նյութը

Օգտակար նախաճաշ. համեղ փանքեյք մեղրով և հատապտուղներով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Իտալուհիների բարեկազմության 4 գաղտնիք կամ ինչպես պետք է ճիշտ պաստա ուտել

post-image
Սնունդ

Հոնը բնության աշնանային նվերն է. կիսվում ենք օգտակար հայկական մուրաբայի բաղադրատոմսով

post-image
Սնունդ

Ի՞նչ է աստրոդիետան և ինչպես պետք է սնվեն կենդանակերպի նշանները

post-image
Սնունդ

Խճողակով սպագետի կիրակնօրյա ընթրիքի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)
  • Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2401

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2064

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1604

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1515

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

0
1427

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"