Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Փրկարար զովություն. 10 մթերք, որոնք կօգնեն տապի ժամանակ

Անփոխարինելի մթերքներ շոգ ամռան ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մենք սովորել ենք ամռան տապից փրկվել ջրի և այլ սառը ըմպելիքների միջոցով, սակայն այդ կարևոր առաքելությունը կարող են իրականացնել նաև որոշ մթերքներ։ Ներկայացնում ենք Elle-ի առաջարկած զովացուցիչ մթերքների ցանկը։

Անանուխ

Անանուխի եթերայուղը ամենալավ յուղերից մեկն է շոգերի ժամանակ. այն հովացնում է «մարսողական կրակը»։ Անանուխն ունակ է հովացնել օրգանիզմը։ Անանուխի թարմ տերևները կարելի է ավելացնել բնական լիմոնադի կամ թարմ մրգային աղցանի մեջ։

Վարունգ

Թարմ վարունգը հագեցնում է ծարավը և զովացնում։ Այն հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ, հատկապես եթե հայտնվում է օրգանիզմում տապակած մթերքների հետ միասին։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս շոգ եղանակին պատրաստել լիմոնադ ջրով, վարունգի և կիտրոնի կտորներով։ Այն կզովացնի և ակնթարթորեն կհագեցնի ծարավը։

Դդմիկ

Դդմիկը, հատկապես՝ մատղաշ, կարելի է առանց չափազանցնելու անվանել բնական դեղամիջոց։ Նրանց միջուկը պարունակում է ոչ միայն սպիտակուցներ և ածխաջրեր, այլև կարոտին, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, պեկտիններ, մագնեզիումի, կալիումի, կալցիումի և երկաթի հանքային աղեր: Տապի ժամանկ նրանք լրացնում են միկրոտարրերի կազմը, ինչպես նաև արագորեն մարսվում են ջրի բարձր պարունակության շնորհիվ:

Ծնեբեկ

Ծնեբեկը հիանալի մթերք է ամռան տապին նվազագույն կալորիականության և բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ։ Այն թեթևացնում է սննդակարգը և բեռնաթափում օրգանիզմը:

Կիվի

Կախված սորտից՝ կիվին կարող է կշռել 50-ից 150 գրամ, որի մեծ մասը ջուր է (մոտ 84%): Բացի այդ, միրգը հայտնի է վիտամին C- ի բարձր պարունակությամբ, այդ պատճառով ֆրանսիացի կանայք այն համարում են գլխավոր մթերքը մաշկի գեղեցկության համար: Տաք եղանակին կիվին հիանալի կերպով վերականգնում է ջրի բալանսը և ավելացնում դիմադրողականությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

Կոկոսի ջուր

Կոկոսի ջուրը հրաշք ըմպելիք է, որը լրացնում է օրգանիզմի ջրային բալանսը։ Այն թարմացնում է և պարունակում է առողջ ածխաջրեր, էլեկտրոլիտներ և հանքանյութեր, որոնք պահվում են բնական վիճակում և  ամենաստերիլ պայմաններում: Սա բնական իզոտոնիկ ըմպելիք է, որում էլեկտրոլիտների մակարդակը նույնն է, ինչ մարդու օրգանիզմում: Մատղաշ կոկոսից ստացված ջուրն ամենաօգտակարն է:

Լայմ

Վիտամին C- ի բարձր պարունակության շնորհիվ լայմն անփոխարինելի է դիետիկ և բուժական սննդի մեջ, քանի որ ասկորբինաթթուն չեզոքացնում է վնասակար խոլեստերինը, հալեցնում է ճարպերը և դուրս հանում դրանք մարմնից, ամրապնդում է իմունային համակարգը և արագացնում առողջացումը մրսածության ժամանակ: Լայմով պատրաստված զովացուցիչ ըմպելիքները օգնում են լրացնել միկրոէլեմենտների և ջրի բալանսը:

Ձմերուկ

Ձմերուկի 92%–ով բաղկացած է ջրից: Այն դյուրամարս սախարոզի և ֆրուկտոզի, պեկտինների, օրգանական տարրերի և թթուների, ինչպես նաև վիտամինների աղբյուր է: Ձմերուկն ունի միզամուղ, խոլերետիկ, հակաբորբոքային, ջերմիջեցնող, լուծողական և վերականգնողական հատկություններ: Կարգավորում է նյութափոխանակությունը, ուժեղացնում է աղիքային կծկումները:

Թրթնջուկ (щавель )

Ամառանոցային կանաչեղենի սեզոնում առողջ սննդի մասնագետները խորհուրդ են տալիս շատ թրթնջուկ ուտել, քանի որ այս տերևավոր բանջարեղենի օգտագործումը դրական է ազդում սրտի և անոթների աշխատանքի վրա, դրանք այն օրգաններն են, որոնք ամենաշատն են տուժում շոգից: Բժիշկների խոսքով, թրթնջուկը պաշտպանում է անոթները վտանգավոր խոլեստերինի կուտակումներից:

Կանաչ հնդկաձավար

Տապի ժամանակ շատ մարդիկ վատ են քնում, այդ իսկ պատճառով դիետլոգները խորհուրդ են տալիս օգտագործել կանաչ հնդկաձավար: Երկաթի բարձր պարունակության շնորհիվ այն ամրացնում է նյարդային համակարգը, ինչը բարենպաստ է ազդում քնի և էմոցիոնալ վիճակի վրա:–0–

Share:
Թեգեր: ամառ, անանուխ, դդմիկ, լայմ, կիվի, հնդկաձավար, ձմերուկ, մթերք, վարունգ, տապ
Նախորդ նյութը

Համեղագույն սուրճով պաղպաղակ. կթարմացնի ամառային շոգ օրերին

Հաջորդ նյութը

Ամառային մենյու. սեզոնային բանջարեղենով և մրգերով երեք բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Առողջ սնունդ գուրմանների համար. ավոկադոյով ամառային աղցան

post-image
Սնունդ

Ամանորյա խաղալիք-թխվածքաբլիթի բաղադրատոմս հայ հրուշակագործից`հատուկ «Food&Wine»-ի համար

post-image
Սնունդ

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8601

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6249

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5604

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5295

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3526

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"