Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ամառային մենյու. սեզոնային բանջարեղենով և մրգերով երեք բաղադրատոմս

Կաթնաշոռային ջեռեփուկ, տապակած ծիրանով աղցան և սպանախից բլիթներ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամռանը, երբ սեզոնային մրգերի, բանջարեղենի ու կանաչեղենի առատություն է, պետք է դրանք ավելացնել սննդակարգում որքան հնարավոր է շատ։

Food&Wine-ն առաջարկում է երեք ճաշատեսակ սեզոնային մթերքներով Wonder–ից։

Կաթնաշոռային ջեռեփուկ կեռասով

Բաղադրիչներ

  • անյուղ կաթնաշոռ – 350գր
  • կեռաս – 300գր
  • շաքարավազ – 2 ճաշի գդալ
  • ձու – 2 հատ
  • մի փոքր մանրաձավարի փոշի

Պատրաստման եղանակ

Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան։ Առանձնացնել ձվի դեղնուցը սպիտակուցից և բլենդերով հարել կաթնաշոռը, դեղնուցն ու շաքարավազը։ Առանձին հարել սպիտակուցը մինչև պինդ փրփուր դառնալը, իսկ հետո ավելացնել կաթնաշոռի ու դեղնուցի զանգվածին։

Կեռասից հեռացնել կորիզները։ Թխելու ֆորմաների վրա ցանել մանրաձավարի փոշին, դնել կեռասն ու վրան լցնել կաթնաշոռի խառնուրդը։ Թխել մինչև ոսկեգույն կեղև դառնալը` մոտ 25 րոպե։

Տապակած ծիրանով աղցան

Բաղադրիչներ

  • ծիրան – 8 հատ
  • ձիթապտղի ձեթ
  • մի քանի ճյուղ ծոթոր
  • աղցանի տերևներ` հազարի նման – 2 մեծ կապ
  • պրոշուտո կամ խամոն – 4 կտոր
  • մոցարելա – 125գր
  • կիտրոն – 1 հատ
  • կարմիր սոխ – ½ հատ
  • սպիտակ գինու քացախ – 2 ճաշի գդալ
  • աղ, բիբար, վարդագույն գնդիկավոր պղպեղ

Պատրաստման եղանակ

Տաքացնել տապակը։ Երկու մասի կիսել ծիրանը, հանել կորիզը, դնել թասիկի մեջ։ Ավելացնել մեկ գդալ ձիթապտղի ձեթ ու ծոթոր, լավ խառնել։ Ծիրանը դնել տապակի մեջ ու տապակել 5–6 րոպե։

Ափսեի մեջ լցնել երկու ճաշի գդալ քացախ ու ձիթապտղի ձեթ, ցանել վարդագույն պղպեղը` փշրելով այն մատներով։ Ավելացնել հազարը, աղ ու պղպեղ անել, խառնել։ Ավելացնել պրոշուտոյի կամ խամոնի կտորները` յուրաքանչյուրը կիսելով մի քանի մասի։

Մոցարելայի գնդիկը կիսել մի քանի մասի կամ վերցնել փոքր գնդիկներ ու ավելացնել աղցանի մեջ։ Այնուհետև դնել ծիրանը, ցանել ծոթորն ու ավելացնել ձիթապտղի ձեթը։

Սպանախից բլիթներ

Բաղադրիչներ

  • սպանախ – 100գր
  • կաթ – 300մլ
  • ձու – 1 հատ
  • շաքարավազ – 40գր
  • ալյուր – 200գր
  • աղ – ½ թեյի գդալ
  • փխրեցուցիչ – 10գր
  • բուսայուղ – 50մլ
  • եռման ջուր – 150մլ

Պատրաստման եղանակ

Սպանախը մանրացնել բլենդերում մինչև միատարր զանգված դառնալը։ Կարելի է ավելացնել մի փոքր ջուր։

Ձուն մի փոքր հարել շաքարավազի և աղի հետ, ավելացնել գոլ կաթն ու լավ խառնել։ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել կաթնային խառնուրդ վրա` միաժամանակ խառնելով։ Այնուհետև ավելացնել սպանախը, բուսայուղն ու եռման ջուրը, խառնել։ Բլիթները տապակել։Բարի ախորժակ։–0–

Share:
Թեգեր: ամառային մենյու, բաղադրատոմս, բանջարեղեն, կաթնաշոռ, Միրգ
Նախորդ նյութը

Փրկարար զովություն. 10 մթերք, որոնք կօգնեն տապի ժամանակ

Հաջորդ նյութը

Ռեհանով յուրահատուկ ուտեստներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

post-image
Սնունդ

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Քաղցրահամ փրկություն. ինչպես են երևանցիները փրկվում ամառվա տապից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8172

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"