Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ռեհանով յուրահատուկ ուտեստներ

Ռեհանով 5 յուրահատուկ բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կանաչ ռեհանի տերևներն ունեն վառ արտահայտված բույր, բայց ուտեստների մեջ չեն խանգարում այլ բացադրիչների համին՝ ներդաշնակորեն համադրվելով դրանց հետ: Vogue –ը ներկայացրել է 5 բաղադրատոմս, որոնցում կանաչ ռեհանը առանցքային բաղադրիչ է:

Ռեհանով հումուս

Բաղադրիչներ

  • կանաչ ռեհանի տերևներ – 100գր
  • չոր սիսեռ – 100գր
  • չորացված լոլիկ – 50գր
  • սխտոր – 3 կտոր
  • կիտրոնի հյութ – 4 ճաշի գդալ
  • թահին – 3 ճալի գդալ
  • մայրու ընկույզ – 2 ճաշի գդալ
  • ձիթայուղ – 3 ճաշի գդալ
  • տաբասկո – 3 կաթիլ
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սիսեռը թրջել և թողնել մեկ գիշեր, եփել մարմանդ կրակի վրա, մինչև հատիկները փափկեն (մոտ 45 րոպե): Ջուրը լցնել բաժակի մեջ (այն կարելի է ավելացնել՝ թանձրությունը կառավարելու համար) և սիսեռը տեղափոխել հարիչի մեջ: Սիսեռի վրա ավելացնել կանաչ ռեհանը, սխտորը, ընկույզը, կիտրոնի հյութը, ձիթապտղի ձեթը, տաբասկո սոուսը և աղ: Հարել մինչև միասեռ զանգված ստանալը: Հետո ավելացնել կտրատած լոլիկը և ևս մեկ անգամ հարել: 

Մատուցում

Մատուցել տաք պիտա հացով՝ զարդարելով կանաչ ռեհանի տերևներով, մայրու ընկույզներով և ձիթապտղի ձեթի մեջ թաթախված չորացված լոլիկով:

Խյուս–ապուր դդմիկով և ռեհանով

Բաղադրիչներ՝

  • կանաչ ռեհան – 100գր
  • նեխուրի ցողուններ – 150գր
  • կանախ սոխ (պրաս) – 200գր
  • մատղաշ դդմիկ – 500գր
  • սխտոր – 3 պճեղ
  • ձիթայուղ – 2 ճաշի գդալ
  • կիտրոն – մեկ քառորդ
  • ջուր կամ բանջարեղենային արգանակ – 1 լիտր
  • ծովի աղ, սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կտրատված սոխն ու նեխուրի ցողունները շոգեխաշել մինչև փափկելը: Ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկը, տաքացնել և վրան ջուր ավելացնել: Եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե: Վերցնել կրակից, ավելացնել կանաչ ռեհանի տերևներ, սխտոր, կիտրոնի հյութ, աղ, պղպեղ և բլենդերով հարել:

Ելակով կապրեզե

Բաղադրիչներ

  • կանաչ ռեհան – 50գր
  • ելակ – 125 գր 
  • մոցարելա – 125գր
  • կեշյու ընկույզ – 25գր
  • բալզամիկ սոուս, ձիթայուղ, սպիտակ պղպեղ, կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կանաչ ռեհանի տերևներն առանձնացնել ցողուններից, ելակը մեջտեղից կիսել և ամանի մեջ շարել մոցարելայի գնդիկների հետ միասին: Համեմել բալզամիկ սոուսի, ձիթայուղի և կիտրոնի կեղևի խառնուրդով, ավելացնել մի փոքր կարմրեցված ընկույզ:

Մատուցում

Եթե սոուսին ավելացնել մեղր, ապա կստացվի ավելի աղանդերային տարբերակ:

Ռեհանով և ռոզեով սորբե

Բաղադրիչներ

  • կանաչ ռեհան – 40գր
  • ռոզե – 200մլ
  • ձվի սպիտակուց – 4 հատ
  • կիտրոն – 1 հատ
  • շագանակագույն շաքարավազ – 70գր

Պատրաստման եղանակ

Գինին, շաքարավազն ու կիտրոնի կեղևը եռացնել ու թողնել, որ սառչի։ Սպիտակուցները հարել մինչև փրփրի։ Բլենդերում մանրացնել ռեհանի տերևները, կիտրոնի հյութն ու մնացած մրգահյութը` դարձնելով միատարր զանգված։ Ավելացնել հարած սպիտակուցին և արագ խառնել։ Ստացված զանգվածը դնել սառցախցիկը` պարբերաբար խառնելով։

Մատուցում

Մատուցել պաղպաղակի համար նախատեսված ամանների մեջ` ելակով կամ արքայամորիով ու ռեհանի տերևով։

Ռեհանով պանակոտա

Բաղադրիչներ

  • կանաչ ռեհան – 50գր
  • 33% յուղայնությամբ սերուցք – 250մլ
  • կաթ – 125մլ
  • շագանակագույն շաքարավազ – 50գր
  • ժելատինի բլիստեր – 8գր

Պատրաստման եղանակ

Ժելատինի վրա լցնել սառցե ջուր։ Սերուցքը, կաթը, շաքարավազը, ռեհանի տերևները եռացնել մարմանդ կրակի վրա և թրմել 30 րոպե։ Խառնուրդը հարել բլենդերում, անցկացնել մաղի միջով և կրկին դնել կրակի վրա։ Ժելատինը քամել ու ավելացնել խառնուրդին` լավ խառնելով։ Լցնել ֆորմաների մեջ և դնել սառնարանը։ Սառելուց հետո մի վայրկյանով մտցնել տաք ջրի մեջ ու շուռ տալ աղանդերը տափակ ափսեի մեջ։

Մատուցում

Զարդարել սիրելի հատապտուղներով և ռեհանի չիփսերով (ռեհանի տերևները դնել ֆրի պատրաստող սարքի մեջ, չորացնել թղթե սրբիչի վրա ու թաթախել շաքարի փոշու մեջ)։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, ուտեստներ, ռեհան
Նախորդ նյութը

Ամառային մենյու. սեզոնային բանջարեղենով և մրգերով երեք բաղադրատոմս

Հաջորդ նյութը

Արագ և համեղ. բրոկկոլիով պաստայի հիանալի բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Անշփում առաքում. Menu.am–ը գործարկում է նոր ծառայություններ և ընդլայնում է աշխարհագրությունը

post-image
Սնունդ

ԱՄՆ–ում կցուցադրվի հայկական խոհանոցի մասին պատմող հաղորդում

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ինչպե՞ս պատրաստել համեղ «Շարլոտկա» տանը

post-image
Սնունդ

Թաքնված վտանգ. յոթ մթերք, որոնք թույն են պարունակում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4445

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"