Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ամառային ոչ ալկոհոլային 3 կոկտեյլ՝ մրգերով և հատապտուղներով

Ոչ ալկոհոլային ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք առանձնահատուկ, անուշաբույր և համեղ ոչ ալկոհոլային կոկտեյլներ, որոնք կդառնան երեկույթների կամ ընկերների շրջապատում կազմակերպվող հանգիստ հավաքույթների անբաժան մասը: Сегодня lifestyle թերթի գնահատմամբ, այս 3 բաղադրատոմսերը հասանելի են բոլորին:

Նարնջի և նռան կոկտեյլ

  • 1 լ ջուր
  • 1 նարինջ
  • 2 բուռ նռան հատիկ
  • անանուխ

Պատրաստման եղանակը

Շրջանաձև կտրատել նարինջը և ավելացնել նախապես ջրով լցված կուժի մեջ: Ավելացնել նաև անանուխը և նռան հատիկները: Լավ խառնել և թողնել ամենաքիչը մեկ ժամ: Պատրաստի կոկտեյլը մատուցել սառույցով:

Մրգային պունշ և գազավորված ջուր 

  • կիվի
  • ելակ
  • մանգո
  • պահածոյացված արքայախնձոր
  • շաքարավազ
  • գազավորված ջուր
  • սառեցված մրգահյութ

Պատրաստման եղանակը

Բոլոր մրգերը կտրատել և մանրացնել բլենդերի մեջ մինչև խյուս դառնա: Լցնել բաժակների մեջ 1/3-ի չափով: Նույնքան սառը ջուր ավելացնել, իսկ հետո մինչև բաժակի ծայրը մրգահյութ լցնել: Պատրաստ է:

Բալի կոկտեյլ

Այս ըմպելիքը հիանալի տարբերակ է բալի սիրահարների համար

  • 1,5 լ ջուր
  • 6 ճաշի գդալ շաքարավազ
  • անանուխի տերևներ
  • 200 գ բալ

Պատրաստման եղանակը

Ջրով լի կաթսայի մեջ շաքարավազ և մի քանի հատ անանուխի տերևներ ավելացնել, եռացնել: Բալը կորիզահան անել, հատապտուղների կեսը ավելացնել եռացող օշարակի մեջ և եփել 3 րոպե: Անջատել սալօջախը և թողնել օշարակը սառչի: Կիտրոնն անհրաժեշտ է եռման ջրով անցկացնել և կիսել երկու մասի: Երբ օշարակը սառչի, ավելացնել մնացած բալը, քամել կիտրոնի մի կեսի հյութը և պատրաստի ըմպելիքը տեղափոխել սառնարանը 2 ժամով: Բալի լիմոնադը մատուցելուց առաջ պետք է անցկացնել քամիչով: Կիտրոնի մյուս կեսը շրջանաձև կտրատել, լիմոնադը լցնել բաժակների մեջ և զարդարել կիտրոնով:-0-

Share:
Թեգեր: ամառ, բալ, բաղադրատոմս, ելակ, կիվի, կոկտեյլ, նուռ
Նախորդ նյութը

Բանջարեղենային համեղ ու օգտակար ընթրիքի 5 պարզ գաղտնիք

Հաջորդ նյութը

Սուրճով սառը կոկտեյլների բաղադրատոմսեր. մի քանի րոպե և համեղագույն ըմպելիքը պատրաստ է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. վիտամիններով հարուստ սմուզի

post-image
Ըմպելիք

Հայկական ռոմանտիկա և ոչ մի փափուկ արջուկ. որպես նվեր գինի ընտրելու տոնական ուղեցույց Food&Wine-ից

post-image
Ըմպելիք

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

post-image
Ըմպելիք

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8227

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5398

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4725

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4600

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
3033

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"