Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Փարավոնների ըմպելիքը կամ կարկադե թեյի հինգ օգտակար հատկությունները

«Սուդանի վարդի» թուրմը ոչ միայն հաճելի համ ունի, այլև հայտնի է մի շարք օգտակար հատկություններով

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կախարդական «Սուդանի վարդը» կամ «հիբիսկուսը» ասյպես կոչված կարկադե թեյն է։ Այս անսովոր մուգ կարմիր գույն ունեցող ըմպելիքը ոչ միայն հաճելի համ ունի, այլև հայտնի է մի շարք օգտակար հատկություններով։

Օրինակ՝ կարկադեն կարող է կանխել սկլերոզը, այն դրական է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Արևելքում համարում են, որ այն դեղամիջոց է բոլոր հիվանդությունների  համար, իսկ արաբները շատ բան գիտեն բժշկության մասին։

Ներկայացնում ենք կարկադեի հինգ կարևոր հատկություններն՝ ըստ Passion.ru ամսագրի։

1. Անոթների ամրացում

Հիբիսկուսի ծաղկաթերթերը պարունակում են անթոցիանիններ, որոնք կարկադեին տալիս են կարմրավարդագույն երանգ և ունեն P-վիտամինային ակտիվություն: Դրանք օգնում են ամրացնել արյան անոթների պատերը: Այս թեյի կանոնավոր օգտագործումը կարող է իջեցնել արյան ճնշումը, ինչը հատկապես կարևոր է հիպերտոնիկների համար:

Բայց հարկ է հիշել, որ արյան ցածր ճնշմամբ մարդիկ չպետք է շատ կարկադե խմեն:

2. Օգնություն աղեստամոքսային տրակտին

Կարկադեն դրական է ազդում աղեստամոքսային տրակտի և լյարդի գործունեության վրա: Թեյը կարգավորում է մարսողությունը և ունի հակաբակտերիալ հատկություն:

3. Իմունիտետ

Կարկադեում պարունակվող վիտամինները բարձրացնում են իմունիտետը, ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն: Դրանք նաև բարձրացնում են մարմնի դիմադրողականությունը մրսածության դեմ և օգնում են հավասարակշռել նյարդային համակարգը:

4. Սննդային թունավորման դեպքում

Փսխումով և փորլուծությամբ ուղեկցվող սննդային թունավորումից հետո կարկադեն կօգնի վերականգնել կալիումի պարունակությունը։ Բացի այդ, Սուդանի վարդի թուրմի մեջ պարունակվող կալիումը կարգավորում է ջրի բալանսը և պահպանում թթվա-ալկալիական հավասարակշռությունն օրգանիզմում։

5. Հագեցնում է ծարավն ամռանը

Կարկադեն ծարավը հագեցնելու հիանալի միջոց է: Տարօրինակ է հնչում, բայց շոգի ժամանակ տաք թուրմը հովացնում է հովհարի կամ օդափոխիչի նման, այն կարելի է նաև մատուցել սառը և առանց շաքարի:-0-

Share:
Թեգեր: թեյ, կարկադե, հատկություններ, օգտակար
Նախորդ նյութը

Հայաստանը համաշխարհային գինեգործական մարգարիտ է

Հաջորդ նյութը

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

«Խմիր ինձ». լավագույն զովացուցիչ ըմպելիքներն ամառային տապից փրկվելու համար

post-image
Ըմպելիք

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

post-image
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
9182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6947

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
6490

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5822

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
4277

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"