Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

Անհնար է պատկերացնել ամառն առանց դդմիկից պատրաստվող ուտեստների

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հասարակ և արագ պատրաստվող դդմիկով բաղադրատոմսեր մեծ ընտանիքի ընթրիքի համար։ Դդմիկն ունիվերսալ բանջարեղեն, որից կարելի է պատրաստել ապուր, խավարտ և նախուտեստ։ Բացի այդ, դդմիկը ճիշտ պատրաստելու դեպքում չի վնասի կազմվածքին։

Ներկայացնում ենք դդմիկի միջուկով 3 ամենաօգտակար ուտեստը ուկրաինական Lifestyle 24 պորտալի կողմից։

Դդմիկով կրեմ-ապուր

Բաղադրիչներ

  • դդմիկ – 1 հատ
  • կարմիր սոխ – 1 հատ
  • մեծ կարտոֆիլ – 1 հատ
  • միջին չափի գազար – 1 հատ
  • տաքդեղ – 1 հատ
  • լոլիկ – 1 հատ (մատուցման համար)
  • թթվասեր  20% – 1 ճաշի գդալ
  • ջուր – 700 գ
  • մաղադանոս, սամիթ, նեխուրի ցողուն (կամ ուրիշ կանաչու)
  • սխտոր – 1-2 պճեղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու սխտորը մանր կտրատել և խաշել թավայի մեջ։ Բացի լոլիկից, բոլոր բանջարեղենները խորանարդիկներով կտրատել, լցնել թավայի մեջ և խաշել ևս 5 րոպե։ Խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը, կանաչին և եփել մոտ 15 րոպե։ Հետո վերցնել կրակից, մեջից հանել կանաչու մեծ ճյուղերը և մանրացնել ապուրը բլենդերի մեջ մինչև խյուս ստանալը։ Կաթսան կրկին դնել կրակի վրա, ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր և եռացնել ապուրը։ Պատրաստ է։

Դդմիկից կոտլետներ

Բաղադրիչներ.

  • դդմիկ - 300 գ
  • պինդ պանիր - 50 գ
  • ձու - 1 հատ
  • պաքսիմատ – 2 ճաշի գդալ
  • ալյուր - 2 ճաշի գդալ
  • կանաչի և թթվասեր մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Պետք է մաքրել դդմիկի կեղևը և կորիզները։ Քերել, լցնել թասիկի մեջ։ Ավելացնել քերած պանիրը, պաքսիմատը, ձուն և աղը։ Խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը։ Ավելացնել ալյուրը և ևս մի անգամ խառնել։ Կոտլետներ ձևավորել՝ նախապես թրջելով ձեռքերը։ Դնել թավայի մեջ և երկու կողմից տապակել բուսայուղով։ Կարելի է մատուցել՝ զարդարելով կանաչիով և թթվասերով։

Դդմիկով յուղաբլիթներ

Բաղադրիչներ.

  • դդմիկ - 800 գր
  • սոխ - 2 հատ
  • ձու - 2 հատ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • կես բաժակ ալյուր
  • մի փունջ կանաչի (սամիթ, մաղադանոս)

Պատրաստման եղանակը

Հեռացնել դդմիկի կեղևը և կորիզները։ Քերել, լցնել թասիկի մեջ։ 10-15 րոպեից թասիկի մեջից թափել առաջացած ջուրը։ Դդմիկով թասիկի մեջ ավելացնել քերած սոխը և մանր կտրատած կանաչին։ Այդ ամենի վրա լցնել հարած ձուն և լավ խառնել։ Ալյուրին ավելացնել մեկ թեյի գդալ խմորի փխրեցուցիչը։ Ստացվածը խառնել և քիչ-քիչ ավելացնել դդմիկների վրա։ Դդմիկից պատրաստված յուղաբլիթները կարելի է մատուցել թթվասերով և սխտորի սոուսով։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: ապուր, դդմիկ, կոտլետ, կրեմ-ապուր, յուղաբլիթ
Նախորդ նյութը

Փարավոնների ըմպելիքը կամ կարկադե թեյի հինգ օգտակար հատկությունները

Հաջորդ նյութը

Վտանգավոր բանջարեղեն. որոնք են օսլա պարունակում և խանգարում նիհարել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

post-image
Սնունդ

«Սնիկերսի հեղինակները, կարծում եմ՝ օգտվել են հենց մեր ազգային խոհանոցից». Սեդրակ Մամուլյան (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Առողջ սնունդ գուրմանների համար. ավոկադոյով ամառային աղցան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8172

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"