Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Թավշյա վիտամին. ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում

Դեղձի օգտակար և վնասակար հատկությունները

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դեղձն ամառվա ամենաօգտակար մրգերից է, որի սեզոնը սկսվում է հուլիսի կեսերին և տևում է մինչև սեպտեմբերի վերջ։ Թավշյա միրգն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սակայն այն նաև ունի հակացուցումներ։

Եվ այսպես ներկայացնում ենք դեղձի օգտակար և վնասակար հատկությունները։

Օգտակար հատկություններ

Դեղձի օգտակար հատկություններից է նրա բույրը։ Այո–այո, ապացուցված է, որ այն ներգործում է որպես հակադեպրեսանտ։ Դեղձը պարունակում է ֆոսֆոր և կալիում, ինչի արդյունքում նպաստում է տրամադրության բարձրացմանը, ուղեղի աշխատանքին, դրական է ազդում հիշողության վրա, օգնում է կենտրոնանալ։

Դեղձի միջուկը պարունակում է օրգանական թթուներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, պեկտինային նյութեր, կարոտին, հանքանյութեր` կալիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, սելեն, մագնիում, ցինկ։ Վիտամինների նման պաշարի շնորհիվ դեղձը խորհուրդ են տալիս օգտագործել մրսածության և ավիտամինոզի (վիտամինային անբավարարություն) կանխարգելման նպատակով։

Դեղձն ամրապնդում է օրգանիզմը, այն խորհուրդ են տալիս երկարատև հիվանդության հետևանքով հյուծված մարդկանց։ Ի դեպ, դեղձի հյութն օգտակար է ստամոքսի հիվանդությունների, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։ Դեղձը նաև արդյունավետ միզամուղ է, այն նպաստում է երիկամներից ավազի դուրս բերմանը։

Դեղձը խորհուրդ է տրվում օգտագործել նաև սրտային հիվանդությունների դեպքում, քանի որ այն պարունակում է կալիումի աղեր, որոնք նպաստում են սրտի ամրապնդմանը։ Դեղձը նաև օգտակար է ցածր հեմոգլոբինի դեպքում, այդ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել հղիներին և երեխաներին։

Դեղձի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում մաշկի վիճակի վրա, այն պահպանում է խոնավությունը բջիջներում և կանխարգելում է կնճիռների առաջացումը։

 Հակացուցումներ

Դեղձը խորհուրդ չի տրվում անհատական անտանելիության կամ ալերգիայի, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, քանի որ պարունակում է մեծ քանակի ածխաջրեր և շաքար։

Դեղձը խորհուրդ չի տրվում նաև այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ`բարձր թթվայնությամբ, խոցեր, ստամոքսի խանգարում, փորլուծություն, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի ցանկացած հիվանդություն, որոնց դեպքում անհրաժեշտ է սահմանափակել թարմ մրգերի օգտագործումը։ Առողջ եղեք։

Share:
Թեգեր: դեղձ, Վիտամին, վիտամիններ, օգտակար
Նախորդ նյութը

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

Հաջորդ նյութը

Օրվա աղանդերը. շոկոլադով և ազնվամորիով հրաշալի թխվածք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

«Սնիկերսի հեղինակները, կարծում եմ՝ օգտվել են հենց մեր ազգային խոհանոցից». Սեդրակ Մամուլյան (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. մարինացված ձուկ գազարով

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. կարտոֆիլով համեղ լազանյա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"