Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Օրվա աղանդերը. շոկոլադով և ազնվամորիով հրաշալի թխվածք

Շոկոլադով և ազնվամորիով նրբահամ թխվածքի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Շոկոլադով, հատապտուղներով այս նուրբ աղանդերը կատարյալ տարբերակ է շատ հյուրերի համար։ Ներկայացնում ենք անհավանական քաղցր թխվածք, որը հալվում է բերանում՝ ըստ tele.ru ամսագրի։

Բաղադրիչներ

  • ազնվամորի – 300գ
  • ալյուր – 1 բաժակ
  • ձու – 2 հատ
  • թթվասեր – 1 բաժակ
  • մաքրած ընկույզ - 1,5 բաժակ
  • շաքարավազ - 0,5 բաժակ
  • սոդա - 0,5 թեյի գդալ
  • սերուցք 30% - 200գ
  • շաքարի փոշի – 5 ճաշի գդալ
  • մուգ շոկոլադ – 2 սալիկ
  • կաթ - 0,5 բաժակ
  • բուսայուղ – 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից, հարիչով հարել սպիտակուցը մինչև փրփուր ստանալը։ Դեղնուցին ավելացնել մանրացրած ընկույզը, շաքարավազը, թթվասերը և սոդան։ Ավելացնել ալյուրը, խառնել։ Զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը։ Տապակի մեջ յուղ քսել և լցնել պատրաստի խմորը։ Թխել մինչև 180 °С տաքացրած ջեռոցում՝ 45-50 րոպե։ Պատրաստի բիսկվիտը հովացնել, բաժակով շրջանակներ կտրել խմորից։

Սերուցքը խառնել շաքարի փոշու հետ, հարել մինչև կրեմային զանգված ստանալը։ Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը, թողնել, որ մի քիչ հովանա։ Բիսկվիտի յուրաքանչյուր շրջանակի մի կողմին հարած սերուցք քսել, երկուական բիսկվիտներ իրար կպցնել։ Բիսկվիտային պատրաստուքները շարել սեղանին՝ յուրաքանչյուրը զգուշորեն ծածկելով շոկոլադե ջնարակով։ Ջնարակի հովանալուց հետո թխվածքը զարդարել թարմ ազնվամորիով։-0-

Share:
Թեգեր: ազնվամորի, թխվածք, շոկոլադ
Նախորդ նյութը

Թավշյա վիտամին. ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում

Հաջորդ նյութը

Քաղցր և հագեցնող. դեղձով և հապալասով նուրբ մրգային քրամբլ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. դդում

post-image
Սնունդ

Օրվա բաղադրատոմս. լոլիկով խրթխրթան սմբուկ քաղցրակծու սոուսի մեջ

post-image
Սնունդ

Կիմչի. կորեական ճաշատեսակ հայկական սեղանին

post-image
Սնունդ

Արագ և համեղ նախաճաշի 5 տարբերակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"