Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

5 զույգ մթերք, որոնք ավելի օգտակար են միասին

Food & Wine-ը ներկայացնում է մթերքների 5 ամենաօգտակար համադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները և այլ օգտակար նյութերը մենք հիմնականում ստանում ենք ուտելիքից` բանջարեղենից, մրգերից, հացահատիկներից, ընկուզեղենից։ Դրանցից որոշների հատկությունների մասին գիտեն բոլորը, սակայն դրանք կարող են ավելի օգտակար լինել, եթե օգտագործվեն ճիշտ մթերքների հետ համադրությամբ։ Food & Wine-ը ներկայացնում է օրգանիզմի համար մթերքների 5 ամենաօգտակար համադրությունը։

Սպանախ + ավոկադո

Սպանախը շատ վիտամին A և լյուտեին է պարունակում, ինչպես նաև բուսական սպիտակուցներ, երկաթ և բջջանյութ: Ավոկադոն պարունակում է մի շարք օգտակար ճարպեր, կօգնի օրգանիզմին առավելագույնը ստանալ սպանախից և յուրացնել բոլոր օգտակար սննդանյութերը: Սպանախը նաև դասվում է ճարպ այրող մթերքների շարքին, ուստի դրա յուրացման համար պահանջվում է փոխազդեցություն ավոկադոյի մեջ պարունակվող բուսական ճարպերի հետ:

Կանաչ թեյ + կիտրոն

Կանչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, իսկ կիտրոնի մեջ առկա  ասկորբինաթթուն մի քանի անգամ կբարձրացնի դրանց կլանումը օրգանիզմի կողմից և կօգնի խուսափել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտը և սրտանոթային խանգարումները։

Կանաչ թեյը պարունակում է կատեխին պոլիֆենոլներ, որոնք օգնում են ճնշել չարորակ բջիջները, բայց կանաչ թեյն ինքնին կարող է ստամոքսում թողնել այդ օգտակար նյութերի միայն 20% -ը: Իսկ ահա ցիտրուսային հյութի հետ միասին կատեխիններն օրգանիզմում արդեն պահպանվում են 80% -ով: Եթե մի գդալ շաքարավազ ավելացնեք, ապա դրանք օրգանիզմի կողմից կյուրացվեն երեք անգամ ավելի հեշտ:

Հավի միս + գազար

Գազարը հարուստ է վիտամին A- ով, որն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների և վիրուսների դեմ, բայց առանց ցինկի, որով հարուստ է հավի միսը, օրգանիզմի համար դժվար է յուրացնել այդ վիտամինը: Այդ պատճառով, նորմալ յուրացման համար օգտակար է գազարը համատեղել հավի մսի հետ, որը շատ ցինկ է պարունակում:

Վարսակի փաթիլներ + խնձոր

Վարսակում առկա բետա գլուկանը և ավենանտրամիդները նպաստում են օրգանիզմում խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և պաշտպանում են արյան անոթները: Այս ներգործությունն ուժեղացնում է խնձորը, որը հարուստ է ֆլավոնոիդներով` կարևոր հակաօքսիդատներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալների ավելցուկից և օգնում են պայքարել բորբոքումների դեմ:

Ի դեպ «վարսակ + խնձոր» համադրությունը բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմում երկաթի փոխանակման վրա, ինչը նաև բարելավում է իմունային համակարգը։

Կտավատի սերմեր + յոգուրտ

  • Flax seeds in a spoon and a bowl on a wooden table
  • Layered Light Healthy Dessert Pudding from Chia Seeds in Almond Milk with Yogurt and Blueberries in the Glass Bowl on the Light Wooden Background

Այս համադրությունն օգնում է բարելավել մարսողությունը և բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Յոգուրտը պարունակում է օգտակար պրոբիոտիկներ, իսկ կտավատի սերմերում կան օրգանիզմում պրոբիոտիկների յուրացման համար անհրաժեշտ պրեբիոտիկներ: Կտավատի սերմերում կա նաև մեծ քանակի վիտամին E, B խմբի վիտամիններ և օմեգա-3 թթուներ: Յոգուրտին ավելացված մեկ գդալ կտավատի սերմը կօգնի կարգի բերել աղիների միկրոֆլորան:

Share:
Թեգեր: առողջություն, մթերք, օգուտ
Նախորդ նյութը

Քաղցր և հագեցնող. դեղձով և հապալասով նուրբ մրգային քրամբլ

Հաջորդ նյութը

Փրկություն ամռան շոգին. անանուխով ցիտրուսային լիմոնադ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք

post-image
Սնունդ

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

post-image
Սնունդ

Ամանորյա համեղ ու տարբերվող մսային ճաշատեսակներ

post-image
Սնունդ

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"