Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

Արցախում տարածված երեք համեղագույն ճաշատեսակների բաղադրատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի խոհանոցն առանձնանում է համեղ ավանդական ճաշատեսակներով, որոնք կզարդարեն ցանկացած զբոսաշրջիկի հանգիստն այդ չքնաղ վայրում։

Առաջարկում ենք Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը։

1. Ժենգյալով հաց

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ինքնատիպ այցեքարտն է։ Սիրահարները ժենգյալով հացն ուտում են մածունով և անպայման տաք վիճակում, քանի որ այդ կերպ զգացվում է նրա ամբողջական համն ու հոտը։ Ժենգյալով հացը շատ համեղ է կարմիր գինու հետ։ Հատկանշական է, որ ժենգյալով հացը լցոնում են 7–ից մինչև ավելի քան 20 տեսակի կանաչեղենով` կախված սեզոնից։

Բաղադրիչներ

  • ցորենի ալյուր – 1 կգ
  • ջուր – 600 մլ
  • կընձմընձյուկ
  • ճարճրուկ
  • պռավու պորտ (պառավի պորտ)
  • սըմսըմոկ
  • անտառի մանուշակ
  • համեմ
  • բազուկի տերևներ
  • սպանախ
  • ավելուկ
  • թրթնջուկ
  • թալ
  • կակաչի տերևներ
  • եղինջ

Պատրաստման եղանակը

Ալյուրից, ջրից և աղից պատրաստել խմոր։ Լվանալ կանաչեղենը, կտրատել հնարավորինս մանր։ Խմորից առանձնացնել գրեթե բռունցքի չափի փոքր կտոր և գրտնակել այնքան, որ դառնա բարակ բլիթ։ Առանձին ամանի մեջ դնել մի փոքր կանաչի, ավելացնել աղ, աղացած պղպեղ և ձիթայուղ։ Լցոնի մի մասը դնել գրտնակած բլիթի մեջտեղը, երկու ծայրից կպցնել։ Արդեն փակած խմորը զգուշորեն գրտնակել և տապակել երկու կողմից տաք վառարանում կամ տապակի մեջ։

Կարևոր. չի կարելի ամբողջ կանաչեղենը միանգամից աղ անել, քանի որ կանաչեղենի ջուրը դուրս կգա։

2. Բրնձով թանապուր

Մածունով պատրաստվող այս կաթնաթթվային ճաշատեսակը շատ լավ թարմացնում է շոգ եղանակին։ Տաք թանապուրը շատ օգտակար է մրսածության և մարսողական խնդիրների դեպքում։

Թանապուրն ընդհանրապես եփում են ձավարից, սակայն բրնձով տարբերակը համարվում է ավելի թեթև։

Բաղադրիչներ

  • մածուն – 1 լիտր
  • ջուր – 750 գր
  • ձու – 1 հատ
  • բրինձ – 4 ճաշի գդալ
  • կանաչեղեն – համեմ, սամիթ , անանուխ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ խառնել մածունն ու ձուն, հարել մինչև միատարր զանգված դառնալը։ Ավելացնել ջուրը ու դնել միջին կրակի վրա։ Կարևոր է թանապուրն անընդհատ խառնել, հակառակ դեպքում զանգվածը կկտրվի և կփչանա։ Հենց սկսի եռալ պետք է ավելացնել լվացած բրինձն ու իջեցնել կրակը` շարունակելով եփել մինչև բրինձը փափկի։ Վերջում աղ անել ու ավելացնել մանր կտրատած կանաչեղենը։

3. Պորտուլակով սառը աղցան

Պորտուլակը, որը Հայաստանում ավելի հայտնի է որպես դանդուռ, բավականին տարածված և ագրեսիվ մոլախոտ է, սակայն այն շատ հաճախ է օգտագործվում հայկական խոհանոցում։ Դանդուռը հարուստ է օգտակար նյութերով և միկրոէլեմենտներով։ Այն պարունակում է C վիտամին, սպիտակուցներ, շաքար։ Պորտուլակն ունի նաև հակաբորբոքային և բուժիչ ազդեցություն աղեստամոքսային տրակտի բորբոքումների և մաշկային խնդիրների դեպքում։ Պորտուլակը նաև ունի թեթև լուծողական ազդեցություն։

Առաջարկում ենք համեղ և օգտակար աղցանի պարզ բաղադրատոմս.

Բաղադրիչներ

  • պորտուլակ
  • ջուր
  • սխտոր
  • քացախ

Պատրաստման եղանակը

Մաքրած և լվացած պորտուլակը դնել եռման ջրի մեջ ու եփել մի քանի րոպե, ցանկության դեպքում ավելացնել հոն կամ թթու լավաշ։ Եռացնել ու վերցնել կրակի վրայից, երբ պորտուլակի գույնը մի փոքր բացվի, դնել մաղի վրա և թողնել, որ հովանա։ Այնուհետև պորտուլակին ավելացնել աղ, մանրացված սխտոր և քացախ։ Բարի ախորժակ

Share:
Թեգեր: Արցախ, թանապուր, ժենգյալով հաց, ճաշատեսակներ, պորտուլակ
Նախորդ նյութը

Փրկություն ամռան շոգին. անանուխով ցիտրուսային լիմոնադ

Հաջորդ նյութը

Մի բաժակ փրփրուն գինի տոնական սեղանին. այսօր շամպայնի ծննդյան օրն է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

post-image
Սնունդ

Օրվա աղանդերը. շոկոլադով և ազնվամորիով հրաշալի թխվածք

post-image
Սնունդ

Քաղցկեղից պաշտպանող 10 մթերք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)
  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2429

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2259

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2109

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1626

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1542

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"