Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Մի բաժակ փրփրուն գինի տոնական սեղանին. այսօր շամպայնի ծննդյան օրն է

Կպատմենք մի քանի հետաքրքիր փաստ շամպայնի մասին և կկիսվենք ֆրանսիացի սոմելյեների գաղտնիքներով

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամանոր, շնորհանդես կամ ծննդյան օր՝ մի բաժակ փրփրուն շամպայնը կզարդարի ցանկացած տոն:

Պարզվում է, որ այս կայծկլտացող ըմպելիքն ունի իր ծննդյան օրը, այն նշվում է օգոստոսի 4-ին: Այս իրադարձության կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ շամպայնի մասին և կիսվում ֆրանսիացի սոմելյեների գաղտնիքներով:

Անսովոր ծննդյան օր

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 375-1024x563.jpg

Շամպայնի ծննդյան օրը նշվում է նրա առաջին համտեսի օրը` օգոստոսի 4-ին: Ըստ լեգենդի՝ 1693 թվականի այս օրը, բենեդիկտյան վանական Պիեռ Պերինիոնը՝ Օտվիլյեր աբբայությունից, որը գտնվում է Շամպայն շրջանի սրտում, իր եղբայրներին առաջարկել է պղպջակներով անսովոր ըմպելիք, որը համարվում է ժամանակակից շամպայնի նախապապը:

Հենց Պերինիոնն է առաջին անգամ հայտնաբերել կուպաժավորման գաղտնիքները և առաջարկել գինին լցնել խցանափայտի կաղնու կեղևից պատրաստված խցանով շշերի մեջ: Նման անսովոր ըմպելիքի գյուտարարը շատ գովասանքների է արժանացել, նրա անունով է կոչվել շամպայնի էլիտար ապրանքանիշը՝ «Դոմ Պերինիոնը»:

Ֆրանսիական գաղտնիքներ սոմելյեներից

Շամպայնի համար առավել հարմար տարա է համարվում «ֆլեյտան»` հարթ բյուրեղապակուց կամ ապակուց պատրաստված նեղ, երկար բաժակը:

Պրոֆեսիոնալ ​​սոմելյեները երբեք չեն լցնում բաժակն ամբողջությամբ և հետևում են, որ փրփուրը չբարձրանա բաժակի եզրից վերև: Շամպայնը միշտ մատուցվում է սառեցված, կախված խմիչքի տեսակից և տարիքից, մատուցման ջերմաստիճանը կարող է տատանվել 8-ից 12°C-ի միջև:

Շամպայնը կարելի է խմել ձկնային ուտեստների, սև խավիարի, բոված հացի կտորներով ֆուագրայի, մսով սոուսով մակարոնների, թեթև պանիրների, ծովամթերքներով ուտեստների, ինչպես նաև որոշ աղանդերների հետ:

Սակայն, կան մի շարք ուտեստներ, որոնց այս ըմպելիքն ընդհանրապես չի համապատասխանում: Դրանց թվում են ցիտրուսները, հոտավետ պանիրները, շատ աղի կամ շատ քաղցր ուտեստները, համեմունքով և սխտորով ցանկացած ուտեստ: Ինչպես նաև, շամպայնի հետ չեն համադրվում դառը շոկոլադը և սուրճը:

Շամպայն սիրող երկրներ

Փրփրուն գինին շատ երկրներում ամանորյա տոների հիմնական խորհրդանիշերից մեկն է: Աշխարհում այս ապրանքի սպառման ծավալի առումով Գերմանիան առաջատարի դիրքում է, որին հաջորդում է Ռուսաստանը, որն էլ իր հերթին զգալիորեն առաջ է անցնում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Փրփրուն գինիների խոշորագույն արտադրողներն են Իտալիան (դրա մասնաբաժինը կազմում է 22%), Ֆրանսիան (19%), Գերմանիան (15%) և Իսպանիան (12%):

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ վիճակագրության, անցած տարվա ընթացքում շամպայնի արտադրությունն աճել է 34.2%-ով: Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ նախընտրում են խմել այս ըմպելիքը զուտ սիմվոլիկ ձևով`մի բաժակ Ամանորին կամ ծննդյան օրվա կապակցությամբ:

Նրբահամ բույրեր իսկական տիկնանց համար

Զուր չէ, որ առանձնացնում են կանանց և տղամարդկանց համար նախատեսված խմիչքները: Համարվում է, որ իսկական տիկնայք նախընտրում են ավելի նրբահամ բույրեր, և շամպայնն այս իմաստով բացարձակ ֆավորիտ է: 

Ալկոհոլի սիրահարները սխալմամբ շամպայնը դասում են թույլ ալկոհոլային խմիչքների շարքին՝ նույնիսկ այն համեմատելով գազավորված քաղցր ըմպելիքի հետ: Բայց, փաստորեն, շամպայնում ածխաթթու գազի բարձր պարունակությունը նպաստում է ալկոհոլի արագ ներծծմանը արյան մեջ: Ընդ որում, մեծ քանակությամբ շաքարը հանգեցնում է աննկատ և արագ արբելուն, նույնիսկ փոքր քանակությամբ խմիչքից:

Շաբաթը մեկ բաժակ

Գրեթե բոլորը համոզված են, որ շամպայնը մի խմիչք է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ոչ մի տոնակատարություն: Բացի այդ, պարզվել է, որ փրփրուն գինիները օգտակար են սրտի և մաշկի համար: Դրանց ազդեցությունը զգալու համար բավական է շաբաթը մեկ անգամ խմել մի բաժակ շամպայն: Բայց դա ամենը չէ: Այս ավանդական տոնական ըմպելիքը բարձրացնում է տրամադրությունը, բարելավում է նյարդային համակարգի վիճակը, չի պարունակում կալորիաներ և ուժեղացնում է հիշողությունը: Պատահական չէ, որ հենց ինքը՝ Ուինսթոն Չերչիլը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ով ըմպելիքների մեծ սիրահար ու գիտակ էր, շամպայնը ներառել է առաջին անհրաժեշտության չորս հիմնական իրերի մեջ:

Share:
Թեգեր: գաղտնիքներ, ծննդյան օր, շամպայն, սոմելյե
Նախորդ նյութը

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Ամռան խորհրդանիշ. ինչո՞վ է օգտակար ձմերուկը և ինչպե՞ս ընտրել ամենաքաղցրահամը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

post-image
Ըմպելիք

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

post-image
Ըմպելիք

Վիսկի լցնող հոգեբան. ինչպե՞ս են ապրում հայ բարմենները և ինչո՞ւ են մարդիկ նրանց վստահում ավելի շատ, քան ընկերներին

post-image
Ըմպելիք

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8534

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6077

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5457

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5205

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3394

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"