Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Սառը քաղցրավենիք. հատապտուղներով շոկոլադե պաղպաղակի հիանալի բաղադրատոմս

Սեփական ձեռքով պատրաստված լավագույն ամառային աղանդերը

ԵՐԵՎԱՆ, 7  օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ի՞նչը կարող է լինել ավելի համեղ և օգտակար, քան տան պայմաններում պատրաստված հատապտուղներով պաղպաղակը։ Առաջարկում ենք grazia ամսագրից հիանալի աղանդերի բաղադրատոմս, որը շատ արագ է պատրաստվում։

Բաղադրչներ

  • 35% յուղայնությամբ սերուցք – 200մլ
  • յուղազրկված կաթ – 200 մլ
  • շոկոլադ – 70 գ
  • շաքարավազ – 50 գ
  • Հատապտուղներ՝ ըստ ճաշակի

Ելակի սոուսի համար

  • ելակ – 250 գ
  • շաքարավազ – 50 գ

Պատրաստման եղանակը

Լվացած հատապտուղները տրորել պատառաքաղով կամ բլենդերով։ Խորը ամանի մեջ խառնել սերուցքը և կաթը։ Շոկոլադը ձեռքերով մանրացնել, ավելացնել սերուցքին և կաթին ու դնել մարմանդ կրակի վրա՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։ Երբ խառնուրդը պատրաստ լինի, հովացնել՝ հասցնելով սենյակային ջերմաստիճանի, լցնել բաժինների բաժանած հատուկ տարայի մեջ և ավելացնել մեկական գդալ տրորած հատապտուղ։ Ամեն բաժնի մեջ մեկական փայտիկ խրել և դնել սառցարանը՝ մինչև սառչի։

Ելակով սոուսի համար անհրաժեշտ է բլենդերով հարել ելակը և շաքարավազը, հետո անցկացնել մաղի միջով։

Մատուցելուց առաջ պաղպաղակի վրա լցնել ելակով սոուսը։-0-

Share:
Թեգեր: հատապտուղներ, շոկոլադ, պաղպաղակ
Նախորդ նյութը

Ամռան խորհրդանիշ. ինչո՞վ է օգտակար ձմերուկը և ինչպե՞ս ընտրել ամենաքաղցրահամը

Հաջորդ նյութը

Մի բաժակ թեյ ամռա՞նը. հիանալի միտք է տապին հովանալու համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամառային մենյու. սեզոնային բանջարեղենով և մրգերով երեք բաղադրատոմս

post-image
Սնունդ

Բալի վարենիկներ. լեգենդար ուտեստի դասական բաղադրատոմս

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"