Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Սիրելով հայկական գինին. նոր ավանդույթ է ձևավորվում Խաղողօրհնեքին ընդառաջ (ՎԻԴԵՈ)

Հայ գինեգործները հորդորում են նախապատվությունը տալ հայկական գինիներին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ գինեգործներն այս տարի Խաղողօրհնեքին ընդառաջ նոր ավանդույթի սկիզբ են դրել․ նախապատվությունը տալ հայկական գինուն՝ նշելով այդ տոնը սիրելի մարդկանց հետ

Այս նախաձեռնությանը միացել է նաև Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը՝ հորդորելով բոլորին լինել հայ գինեգործի կողքին, ընտրել ու նախընտրել հայկական գինին։

Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանը հիմնադրամի Facebook-յան էջում հրապարակած տեսանյութում ցույց է տվել Հայաստանի խաղողի ազգային կոլեկցիոն այգին, որտեղ կազմակերպությունն արդեն 2 տարի է պահպանում և աճեցնում է մոտ 350 խաղողի գենոտիպեր։

«Այս այգին մեր ամենաիսկական ձեռքբերումն է և կարևորագույն նշանակություն ունի երկրի գինեգործության կայուն զարգացման համար, քանի որ ծառայում է որպես հայկական խաղողի սորտերի շտեմարան՝ ի ապացույց նրան, որ հենց այս տարածաշրջանում են հազարամյակներ առաջ ծագել խաղողագործությունը և գինեգործությունը»,- ասել է նա։

Մուրադյանը հույս է հայտնել, որ այս տարի արդեն կստանան առաջին փորձնական գինիները կոլեկցիոն այգու խաղողի սորտերից։ Նա հիշեցրել է, որ հայկական գինին մեծ նշանակություն ունի թե՛ երկրի մշակույթի, թե՛ առհասարակ, տնտեսական զարգացման համար։

«Ֆերմերը մշակում է խաղողը, գինեգործը նոր կյանք է տալիս խաղողին, իսկ սպառողն ապրեցնում և շարունակություն է տալիս այս ամբողջ գործընթացին»,- ասել է Մուրադյանը։

Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ ոլորտի համաչափ զարգացման համար խիստ կարևոր է, որ մարդիկ՝ որպես գիտակից սպառող, ունենան ռազմավարական մտածելակերպ՝ ընտրելով հայրենական արտադրանքը։ Այդ պատճառով, Մուրադյանը Խաղողօրհնեք տոնին ընդառաջ հորդորել է բոլորին վերաիմաստավորել իրենց դերն ու ներդրումը հայկական գինեգործության զարգացման մեջ և նշել այդ տոնը հայկական գինիներով։

Հիշեցնենք, որ Խաղողօրհնեքը, երբ հայկական բոլոր եկեղեցիներում օրհնում են խաղողի առաջին բերքը, կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը, այս տարի նշվում է օգոստոսի 16-ին։-0-

Share:
Թեգեր: ավանդույթներ, գինեգործություն, գինի, խաղող, խաղողօրհնեք
Նախորդ նյութը

Մի բաժակ թեյ ամռա՞նը. հիանալի միտք է տապին հովանալու համար

Հաջորդ նյութը

Գիտե՞ք, որ Հայաստանը համարվում է գարեջրի հայրենիքը. ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր այս «տարօրինակ» ըմպելիքի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

post-image
Ըմպելիք

Լավ լուր թեյի սիրահարների համար կամ ինչ առավելություններ ունի կանաչ թեյը

post-image
Ըմպելիք

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

post-image
Ըմպելիք

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5229

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4619

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4429

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2980

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"