Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Գիտե՞ք, որ Հայաստանը համարվում է գարեջրի հայրենիքը. ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր այս «տարօրինակ» ըմպելիքի մասին

Հետաքրքիր փաստեր գարեջրի, դրա «վտանգավոր» տեսակի և Հայաստանի հետ կապի մասին

ԵՐԵՎԱՆ,  16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Գարեջուրը խմիչք է, որի մասին վստահորեն կարելի է ասել, որ այն ունի միլիոնավոր երկրպագուների բանակ ամբողջ աշխարհում, որոնք բաց չեն թողնում դրա համը վայելելու հնարավորությունը, հատկապես ամառվա տապին: Մենք մի քանի հետաքրքիր փաստ ենք հավաքել այս խմիչքի վերաբերյալ:

Հայաստանը գարեջրի հայրենիքն է

Գարեջրագործության պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից. չէ՞ որ այս ըմպելիքը մարդկությանը հայտնի է եղել դեռ հին ժամանակներից` մեղրի, հմուլի, գինու հետ միասին:

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետազոտությունների համաձայն, Հայաստանը, հավանաբար, գարեջուր արտադրող ամենահին երկիրն է: Դեռևս մ.թ.ա. IV դարում հռոմեացի հրամանատար Քսենոֆոնտը, Վանի Թագավորության տարածքով անցնելիս, համտեսել է գարուց պատրաստvած «տարօրինակ ըմպելիք», որը համարվում է գարեջրի «նախատիպը»:

Այսօր Հայաստանում գործում են գարեջրի մի շարք խոշոր և փոքր գործարաններ: Հանրապետությունում գարեջուր պատրաստելիս հավատարիմ են մնում ավանդական բաղադրատոմսերին՝ օգտագործելով ածիկ, հմուլ և ջուր:

Ամառվա տապին Երևանի բնակիչները և հյուրերը, իսկ մենք վստահ ենք, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո նրանք շտապելու են այցելել Հայաստան՝ ըստ հաստատված ամառային ավանդույթի, հաճույքով այցելում են գողտրիկ սրճարաններ, փաբեր ու ռեստորաններ և համտեսում իրենց նախընտրած ըմպելիքը ջազի մեղմ հնչյունների ներքո:

Հայաստանը միանում է աշխարհի ամենահայտնի փառատոնին

Գարեջրի խոշորագույն փառատոնը Օկտոբերֆեստն է, որն ամեն տարի անցկացվում է Մյունխենում (Գերմանիա)՝ սեպտեմբերի կեսից մինչև հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Դժբախտաբար, քաղաքի իշխանություններն այս տարի չեղարկել են այդ  միջոցառումը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից շուրջ 6 միլիոն մարդ է գալիս` մասնակցելու փառատոնին: Օկտոբերֆեստը հայտնի է հատուկ բաղադրատոմսով պատրաստված գարեջրով և համեղ խորտիկներով: Դրանց թվում են տապակած հավի թևերը, հսկայական ոլորաբլիթները, կարտոֆիլով և կաղամբով աղցանները, փայտի վրա տապակած ձուկը, շամփուրի վրա տապակած խոզի ազդրերը:

Հայաստանում ևս նշում են գարեջրի տոնը. «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում արդեն 5 տարի անցկացվում է Գարեջրի փառատոն: Երևանի մթնոլորտը, գարեջրի հրավառությունը, հետաքրքիր մրցույթները, հայկական գարեջուր պատրաստելու լավագույն ավանդույթները, շուկայի լավագույն արտադրողները. այս ամենը վայելում էին հարբեցնող ըմպելիքի իսկական գիտակները և պարզապես մարդիկ, ովքեր ցանկանում էին սովորական օրը վերածել տոնի:

Օգո՞ւտ, իհարկե, բայց մի մոռացեք ռիսկերի մասին

Գարեջրի օգտակար հատկությունների մասին փաստում են բազմաթիվ ուսումնասիրություններ: Օրինակ՝ ավստրիացի բժիշկները կարծում են, որ ողջամիտ ծավալներով սառը գարեջուրը, հատկապես շոգին, ոչ միայն հաճելի է, այլև օգտակար։ Այն օգնում է կանխել սրտի կաթվածը և ուղեղային արյունազեղումը: Չեխ և գերմանացի բժիշկները նշում են սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցումը, գարեջուրը դրական է ազդում նաև գաստրիտի ժամանակ` լորձաթաղանթի վերականգնման վրա:

Իսկ ահա ամերիկյան համաճարակաբանական ամսագիրըը համարում է, որ օրը մեկ շիշ գարեջուրը 40% -ով նվազեցնում է երիկամների մեջ քարերի առաջացման վտանգը:  Գարեջուրը նաև նվազեցնում է արյան մակարդումը և խոլեստերինի մակարդակը:

Սակայն ամեն օր մեծ քանակությամբ գարեջուր խմելու դեպքում առաջանում է մարսողական համակարգում ածխաթթու գազի ավելացման վտանգ։ Մասնագետները նախազգուշացնում են գարեջրային ալկոհոլիզմի մասին, որը շատ նենգ հիվանդություն է: Բանն այն է, որ գարեջրի սիրահարներն աստիճանաբար ընտելանում են ալկոհոլի արբեցնող ազդեցությանը, ինչպես նաև խմիչքի՝ նյարդերը հանգստացնող հատկությանը:

 «Օձի թույն» և «Արմագեդոն»

Հիմա աշխարհում կա գարեջրի մոտ 400 տեսակ: Աշխարհի ամենաթանկ գարեջուրը կոչվում է Vielle Bon Secours. մեկ շշի արժեքը մոտ հազար դոլար է: Այն կարելի է գնել միայն մեկ վայրում `Լոնդոնի Bierdrome փաբում:

 «Օձի թույն». այսպես է կոչվում աշխարհում ամենաթունդ գարեջուրը՝ 67,5% սպիրտի պարունակությամբ, մինչդեռ սովորական գարեջուրը սովորաբար պարունակում է 3-6% սպիրտ: Այս գարեջրի համը շատ ավելի սուր է ալկոհոլի տոկոսի պատճառով: Շշի վրա նույնիսկ կա հատուկ նշան, որը նախազգուշացնում է, որ պետք է խմել փոքր բաժիններով: Շոտլանդական գարեջրագործների նախորդ ռեկորդակիրը կոչվում էր «Արմագեդոն» և պարունակում էր 65% սպիրտ:

 «Ամենագարեջրային ազգը»

Աշխարհում, թերևս, չկա մի երկիր, որտեղ գարեջուր չեն սիրում: Բայց գարեջուր սպառող ռեկորդակիր երկրի կարգավիճակի համար փոփոխական հաջողություններով «պայքարում են» Մեծ Բրիտանիան, Չեխիան և Գերմանիան: Սակայն, ըստ վիճակագրության, արդյունաբերական գարեջրի բրենդների մեծ մասը արտադրվում է Բելգիայում:

«Գարեջրային որովայն». մի՞ֆ, թե՞ իրականություն

Տարածված կարծիք կա, որ շատ գարեջուր խմելուց որովայնը մեծանում է: Սակայն, դրա հետ համաձայն չեն ամերիկացի գիտնականները, ովքեր պնդում են, որ գարեջրի ամենօրյա չափավոր օգտագործումը չի հանգեցնում քաշի ավելացման: Ավելին, համարվում է, որ դիետայում ածխաջրերը ալկոհոլով փոխարինելը նույնիսկ կարող է նպաստել նիհարելուն:

Գիտնականները կարծում են, որ գարեջրի սիրահարների մոտ քաշի ավելացման «մեղավորներն են» նախուտեստները` պիցցան, հոթ–դոգերը, ընկուզեղենը, չիպսերը և այլն:

Մի բան մնում է անփոփոխ. բարձրորակ գարեջրի չափավոր օգտագործումը ոչ միայն օգտակար է առողջության համար, այլև երաշխավորում է բարձր տրամադրություն:

Share:
Թեգեր: գարեջուր, Հայաստան, հետաքրքիր փաստեր
Նախորդ նյութը

Սիրելով հայկական գինին. նոր ավանդույթ է ձևավորվում Խաղողօրհնեքին ընդառաջ (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Հոնը բնության աշնանային նվերն է. կիսվում ենք օգտակար հայկական մուրաբայի բաղադրատոմսով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

post-image
Ըմպելիք

Ամառային ոչ ալկոհոլային 3 կոկտեյլ՝ մրգերով և հատապտուղներով

post-image
Ըմպելիք

Հայկական ռոմանտիկա և ոչ մի փափուկ արջուկ. որպես նվեր գինի ընտրելու տոնական ուղեցույց Food&Wine-ից

post-image
Ըմպելիք

Համեղագույն սուրճով պաղպաղակ. կթարմացնի ամառային շոգ օրերին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Վերջապե′ս. #ԳԱՌուն նոր ֆուդ սեզոնը` Margaryan Business Group ռեստորանների ցանցի կողմից
  • Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)
  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
3186

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2619

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2519

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2498

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1798

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"