Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Հոնը բնության աշնանային նվերն է. կիսվում ենք օգտակար հայկական մուրաբայի բաղադրատոմսով

Հոնի զարմանահրաշ հատկությունները հայտնի են հին ժամանակներից և ակտիվորեն օգտագործվում են հայ տնային տնտեսուհիների կողմից

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հոնն ամենաօգտակար հատապտուղն է, որը Հայաստանում գնահատվում է ինչպես մասուրը և կիտրոնը: Նրա զարմանահրաշ հատկությունները և վիտամինային բաղադրությունը հայտնի են հին ժամանակներից և մինչ օրս ակտիվորեն օգտագործվում են հայ տնային տնտեսուհիների կողմից:

Երկակյաց հատապտուղ

«Հոն» անվանումը ունի թուրքական ծագում և թարգմանաբար նշանակում է «կարմիր»: Այս փոքր հատապտուղներն ունեն վառ արտահայտված թթու համ և հասունանում են սեպտեմբերին: Հոնի բերքահավաքի ժամանակահատվածը տատանվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսների միջև: Ի դեպ, նշենք, որ հանդիպում են հոնի սպիտակ և դեղին պտուղներ:

Հոնի թուփը երկար կյանք ունի, այն կարող է աճել մինչև 200 տարի: Նրա հայրենիքը Կովկասի տարածաշրջանն է, բայց հատապտուղը տարածված է նաև Կենտրոնական Եվրոպայում:

Բուժիչ հատկություններ

Հոնի բաղադրության մեջ կան արժեքավոր միկրոէլեմենտներ` երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ինչպես նաև վիտամին C։ Դրա շնորհիվ հոնի հյութը կամ թուրմն ունեն հակաբորբոքային և ջերմիջեցնող հատկություններ, նվազեցնում են գլյուկոզի և խոլեստերինի մակարդակը, բարձրացնում են իմունիտետը և օգնում վերականգնվել շնչառական հիվանդություններից հետո։

Հայտնի է, որ թարմ հոնով կամ հոնի մուրաբայով թեյը թեթևացնում է մրսածության և ՍՇՎԻ ընթացքը, բարելավում է նյութափոխանակությունը: Հատապտուղները խորհուրդ են տրվում աղեստամոքսային հիվանդություններ, արթրիտ, սակավարյունություն և մաշկի հիվանդություններ ունեցող մարդկանց:

Հայաստանում հոնից պատրաստում են հիանալի կոմպոտներ, մուրաբաներ, օշարակներ, այն նաև չորացնում են և սառեցնում:

Հոնի մուրաբա

Մուրաբա պատրաստելու համար հարկավոր է 1 կգ հոն, 1 կգ շաքարավազ և մի բաժակ ջուր: Խորը թասի մեջ խառնել ջուրն ու շաքարավազը և օշարակ եփել: Այնուհետև ավելացնել հոնը և եփել ևս մեկ ժամ: Մուրաբան պետք է մեկ օր թողնել փակ կափարիչի տակ, իսկ հաջորդ օրը ևս մի փոքր եփել մինչև պատրաստ լինելը: Դժվար չէ ստուգել մուրաբան պատրաստ է, թե ոչ: Փորձառու տնային տնտեսուհիները խորհուրդ են տալիս մի փոքր մուրաբա լցնել հարթ մակերեսի վրա և մեջտեղով գդալ սահեցնել: Եթե ​​զանգվածը բավականաչափ թանձր է, ապա գդալի գիծ կմնա, իսկ եթե զանգվածը չափազանց ջրիկ է, ապա մուրաբան դեռ պատրաստ չէ:

Share:
Թեգեր: բաղադրատոմս, հոն, մուրաբա, վիտամիններ
Նախորդ նյութը

Գիտե՞ք, որ Հայաստանը համարվում է գարեջրի հայրենիքը. ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր այս «տարօրինակ» ըմպելիքի մասին

Հաջորդ նյութը

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

post-image
Սնունդ

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

post-image
Սնունդ

Անշփում առաքում. Menu.am–ը գործարկում է նոր ծառայություններ և ընդլայնում է աշխարհագրությունը

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"