Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Մրգային քաղցրավենիք ամռան կեսին. պատրաստում ենք բանանով և ելակով էսկիմո

Սառը մրգային պաղպաղակը լավագույն աղանդերն է շոգ օգոստոսին

ԵՐԵՎԱՆ,  20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մրգային սառը պաղպաղակը լավագույն աղանդերն է շոգ օգոստոսին: ԱՄՆ-ում, օրինակ, օգոստոսի 14-ին, քաղցրասերները նշում են «Մրգային պաղպաղակի օրը»:

Իսկ մենք մեր ընթերցողներին որոշեցինք պատմել, թե ինչպես է հայտնվել էսկիմոն և կիսվել բանանով ու ելակով պաղպաղակի բաղադրատոմսերով: Բայց նախ՝ մի փոքր պատմություն:

Համարվում է, որ օրիգինալ էսկիմոն հայտնվել է ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ–ում: Դեռևս 1905 թ.-ին Ֆրենկ Էփերսոն անունով 11-ամյա մի տղա քաղցր ըմպելիք է պատրաստել, խառնել է այն փայտիկով և ամբողջ գիշեր մոռացել բակում: Ցուրտ է եղել, իսկ առավոտյան Ֆրենկը տեսել է, որ ըմպելիքը սառել է: Քաշելով փայտիկից՝ տղան հանել է սառած քաղցրավենիքը և կերել այն:

18 տարի անց Էփերսոնը պատենտավորել է մրգային սառույցը, որը անվանել է «popsicle»  (անգլ. «pop» – քաղցր զովացուցիչ ըմպելք և «icicle» – սառցալեզվակ), որը համարվում է ժամանակակից էսկիմոյի նախահայրը։

Իսկ հիմա խոստացած բաղադրատոմսերը

Բանանով էսկիմո

Բաղադրիչներ
• բանան - 1 հատ
• յոգուրտ - 150 գ
• մեղր - 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Բանանը կտրատել և բլենդերի մեջ հարել մեղրի ու յոգուրտի հետ: Ստացված խառնուրդը լցնել կաղապարների մեջ և, երբ այն մի փոքր պնդի, մեջը խրել փայտե ձողիկներ և դնել սառնարանը: Պաղպաղակը մի քանի ժամից պատրաստ է:

Ելակով էսկիմո

Բաղադրիչներ
• յուղոտ սերուցք (33%) - 200 մլ
• յուղոտ սերուցք (20%) - 200 մլ
• դեղնուց - 2 հատ
• ելակ կամ ցանկացած այլ հատապտուղ - 200 գ
• շաքարավազ - 100 գ
• կիտրոնի հյութ

Ելակը մանրացնել բլենդերի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը և կրկին հարել:  20% յուղայնությամբ սերուցքը տաքացնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և խառնել:  Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, հարել փոքր քանակի տաք սերուցքի հետ, ապա լցնել դրանք տաք խառնուրդի մեջ և խառնել: Եփել մոտ 5 րոպե:

Խառնիչով հարել 33% յուղայնությամբ սերուցքը և ավելացնել դեղնուցի խառնուրդին: Ապա ավելացնել ելակի խյուսը և խառնել: Ստացված խառնուրդը լցնել կաղապարիկների մեջ, ձողիկներ խրել և մի քանի ժամով դնել սառնարանը:

Ջնարակի սիրահարները կարող են այն պատրաստել առանձին: Դրա համար հարկավոր է եռացող ջրի վրա հալեցնել մեկ սալիկ կաթնային կամ սև շոկոլադ՝ մի տուփ սերուցքային կարագի հետ: Պաղպաղակն ընկղմել հովացած ջնարակի մեջ, դնել յուղաթղթի վրա և սառեցնել ևս 2 ժամ:

Share:
Թեգեր: բաղադրատոմս, բանան, ելակ, էսկիմո
Նախորդ նյութը

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

Հաջորդ նյութը

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ելակով համեղ թխվածք

post-image
Սնունդ

Կազմվածքի համար ամենաօգտակար և վնասակար միրգն ու հատապտուղը

post-image
Սնունդ

Ուժեղ բույր և մաստիկա. 10 սխալ` տորթ և հրուշակեղեն ընտրելիս

post-image
Սնունդ

Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8175

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5216

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4608

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4419

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2977

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"