Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

Սուրճը շատ առավելություններ ունի, բայց չպետք է մոռանալ օրգանիզմի առանձնահատկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Առավոտյան սուրճը հայերի համար անփոխարինելի է, և առավոտը հստակ ասոցացվում է «սուրճ» բառի հետ: Բայց քչերը գիտեն, թե ինչպես կարելի է խմել առավոտյան սուրճն՝ առանց օրգանիզմին վնասելու:

Հայաստանում անհնար է գտնել գոնե մեկ մարդու, ում ծանոթ չէ սուրճի համը կամ դրա պատրաստման եղանակը: Առավոտյան սուրճ խմելու պրոցեսը հայերի համար մի ամբողջ ծիսակարգ է: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեք խորհուրդ, թե ինչպես կարելի է առավոտյան սուրճ խմել՝ առանց օրգանիզմին վնասելու:

Առավոտյան սուրճի օգուտը

Առավոտյան սուրճի օգուտի մասին քննարկումները չեն դադարում: Գիտնականների մեծ մասը պնդում է, որ ճիշտ օգտագործելիս սուրճը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Այն բարելավում է ուղեղի աշխատանքը, հաղորդում է առույգություն ու մեծացնում է աշխատունակությունը: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սուրճը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար: Այն նվազեցնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են Ալցհայմերը և Պարկինսոնը:

Դատարկ ստամոքսին սուրճ խմելը մեծ սխալ է

Սուրճը շատ առավելություններ ունի, բայց չպետք է մոռանանք օրգանիզմի առանձնահատկությունների մասին: Շատերը սովորություն ունեն սուրճ խմել նախքան որևէ բան ուտելը: Դա մեծ սխալ է: Սուրճը պարունակում է մի քանի օրգանական թթուներ: Եթե ​​նախաճաշից հետո սուրճ խմեք, ապա այն կբարելավի մարսողությունը: Առավոտյան դատարկ ստամոքսին ընդամենը մեկ անգամ սուրճ խմելով` իհարկե չենք գրգռի ստամոքսի լորձաթաղանթը և պատերը, բայց եթե դա դառնա սովորություն, ապա կվնասի առողջությանը: 

Սուրճ խմելու ճիշտ ռեժիմ

Մեկ այլ սխալ է արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պետք է սուրճ խմել արթնանալուց երկու ժամ հետո: Երբ սուրճ եք խմում քնից անմիջապես հետո, դուք արհեստականորեն աշխուժացնում եք ձեր օրգանիզմը՝ թույլ չտալով դա ինքնուրույն անել:

Օրգանիզմն ունի առույգության ռեժիմ մտնելու սեփական համակարգը: Այդ ընթացքում արտադրվում են մարդու համար կարևոր հորմոններ: Արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ սուրճը խախտում է այդ մեխանիզմը: Այդ իսկ պատճառով սուրճ խմելուց մեկ ժամ անց դուք հոգնածություն կզգաք և կրկին կցանկանաք սուրճ խմել: Այս ամենը կհանգենցի կախվածության: Ի դեպ, բժիշկները նաև արգելում են սուրճ խմել քնելուց երկու ժամ առաջ:

Առանց հավելումների սուրճը լավագույնն է

Սուրճին սերուցք կամ կաթ ավելացնելով` մենք ածխաջրերը համատեղում ենք ճարպերի հետ` այդկերպ գրեթե 50 անգամ ավելացնելով սուրճի կալորիականությունը: Դիետայի ժամանակ կամ ճիշտ սնվելիս խորհուրդ չի տրվում օգտագործել հավելումներով սուրճ: Բացի այդ, կաթով սուրճը վատ է յուրացվում օրգանիզմի կողմից: Որոշ մարդիկ փորձում են նվազեցնել կոֆեինի ազդեցությունը և կաթ են ավելացնում սուրճին: Բայց չարժե այդպես անել, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ սուրճը դրական է ազդում օրգանիզմի աշխատանքի վրա:

Սուրճի ճիշտ օգտագործման դեպքում այն կօգնի բարձրացնել աշխատունակությունը և կբարելավի մտավոր գործունեությունը: Հետազոտողները խորհուրդ են տալիս օրական 2-ից 4 անգամ սուրճ խմել, բայց միաժամանակ հիշել այս զարմանալի ըմպելիքի օգտագործման բոլոր կանոնները: 

Share:
Թեգեր: առավոտ, խորհուրդներ, հաճույք, սուրճ, օգուտ
Նախորդ նյութը

Մրգային քաղցրավենիք ամռան կեսին. պատրաստում ենք բանանով և ելակով էսկիմո

Հաջորդ նյութը

Մի բաժակ կարմիր գինի երկարակեցության համար. 10 փաստ գինու օգտակարության մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ինչպես գնահատել գինու որակը խցանի միջոցով

post-image
Ըմպելիք

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

post-image
Ըմպելիք

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

post-image
Ըմպելիք

Սուրճի երեք անսովոր բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8611

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6268

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5624

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5312

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3550

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"