Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Մի բաժակ կարմիր գինի երկարակեցության համար. 10 փաստ գինու օգտակարության մասին

Հարյուրամյակների ընթացքում բանաստեղծների կողմից գովերգվող նրբաճաշակ ըմպելիքը շարունակում է մնալ ամենատարածվածներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 22  օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Գինեգործության պատմությունը, ըստ հնագետների, առնվազն ութ հազար տարեկան է և միահյուսված է քաղաքակրթությունների զարգացման հետ:

Հարյուրամյակների ընթացքում բանաստեղծների կողմից գովերգվող նրբաճաշակ ըմպելիքը շարունակում է մնալ ամենատարածվածներից մեկը՝ առանձնանալով մարդու օրգանիզմի համար մի շարք օգտակար հատկանիշներով:

Food & Wine պորտալը հավաքել է մի քանի հետաքրքիր փաստ, որոնք կարող են տպավորել ոչ միայն գինու սիրահարներին, այլև փորձառու սոմելյեներին:

Վիտամինների աղբյուր

Գինին պարունակում է բազմաթիվ կարևոր միկրո և մակրոտարրեր` կալիում, մագնեզիում, նատրիում, կալցիում, ցինկ, սելեն, պղինձ, քրոմ, ռուբիդիում և երկաթ, ինչպես նաև մի շարք վիտամիններ` C, B, 1, B2, B6, B12, PP, որոնք չափազանց բարենպաստ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա: Գինին նաև հարուստ է վիտամին P- ով, ինչը նպաստում է ասկորբինաթթվի յուրացմանը:

Օգուտ սրտի համար

Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ, ովքեր ընթրիքի ժամանակ մի բաժակ կարմիր գինի են խմում, մի քանի անգամ նվազեցնում են սրտամկանի ինֆարկտի, սրտի անբավարարության և հարակից հիվանդությունների հավանականությունը: Գինին լայնացնում է արյան անոթները, իջեցնում արյան մեջ խոլեստերինի քանակը և ամրացնում է սրտի մկանները:

Հեմոգլոբինի ավելացում

Գինին նվազեցնում է արյան խտությունը, ավելացնում է էրիտրոցիտների քանակը՝ բարձրացնելով հեմոգլոբինի մակարդակը: Կարմիր գինին նաև հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք արգելակում են բջիջների վաղաժամ ծերացումը և կանխում են թրոմբների առաջացումը: Կարմիր գինու մեջ առկա ֆլավոնոիդները (ինչպես ելակում և շոկոլադում) օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը` կանխելով շաքարախտի առաջացումը:

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի բարելավում

Գինին մեծացնում է ախորժակը, ակտիվացնում է լեղու արտադրությունը և օգնում է ստամոքսում պահպանել թթվայնության կայուն մակարդակ: Կարմիր գինու մեջ պարունակվող տարրերը նաև ունեն տոնուսը բարձրացնող ազդեցություն, դրանք նվազեցնում են սթրեսի մակարդակը, խթանում են էնդոկրին գեղձերի աշխատանքը, ուժեղացնում նյութափոխանակությունը և բարելավում քունը:

Ամուր իմունիտետի համար

Գինին ուժեղացնում է իմունիտետը և օգնում է խուսափել մրսածությունից: Կարմիր գինու մեջ առկա հակաօքսիդանտներն օգնում են նվազեցնել շնչառական հիվանդությունների ռիսկը: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական ավելի քան 14 բաժակ գինի են խմում, 40%-ով ավելի քիչ են մրսածություն ունենում, քան չխմողները:

Ուղեղի աշխատանք

Գիտնականները վաղուց ապացուցել են գինու օգտակար հատկությունները ուղեղի համար: Համարվում է, որ 150մլ չոր կարմիր գինի խմելը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդությունը, օրգանիզմում բջիջների ծերացումը և թուլամտության զարգացումը:

Հիշողության բարելավում

Ռեսվերատրոլը գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտ է, որն օգնում է բարելավել կարճաժամկետ հիշողությունը: Հետազոտողներն ուսումնասիրել են ռեսվերատրոլի ազդեցությունը և պարզել, որ արդեն 30 րոպե անց գիտափորձի մասնակիցներ ավելի լավ են հիշել բառերը, և նրանց ուղեղը սկսել է ավելի լավ աշխատել:

Աչքի առողջություն

Համաձայն վերջին ուսումնասիրությունների ՝ չափավոր գինի օգտագործող մարդկանց մոտ 32%-ով ավելի ցածր է կատարակտի զարգացման ռիսկը: Գինին նաև կանխում է արյան անոթների մուտացիան, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղային ուռուցքների առաջացման: Ռեսվերատրոլը օգնում է դանդաղեցնել աչքի անոթների ավելցուկի աճը և կանխել նորերի առաջացումը:

Ատամների ամրացում

Գինին ամրացնում է լնդերը, կանխում է ատամնափառի առաջացումը և թույլ չի տալիս վնասակար բակտերիաներին կպչել էմալին: Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ գինին թթվային մթերք է, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է վնասել ատամի էմալը։ Բացի այդ գինու գույնից կարող է ատամնափառ առաջանալ:

Ավելորդ քաշ

Կարմիր գինու մեջ պարունակվող պիցեատանոլ նյութը խանգարում է ճարպային բջիջների ձևավորմանը և օգնում է պահպանել առողջ քաշը: Ֆրանսիացի հետազոտողները պարզել են, որ կարմիր գինին օգնում է այրել ավելորդ ճարպը: Քնելուց առաջ մի փոքր կարմիր գինին, ամենայն հավանականությամբ, ձեր մարզումները կդարձնի մի փոքր ավելի արդյունավետ:

Զգուշացում

Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ գինու չափից շատ օգտագործումը, ինչպես ցանկացած այլ ալկոհոլի, կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:  Առողջ եղեք

Share:
Թեգեր: կարմիր գինի, վիտամիններ, օգտակար հատկություններ
Նախորդ նյութը

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

Հաջորդ նյութը

Հայաստանում խորովածի ամենամյա փառատոնը հետաձգվել է, բայց այն կարելի է նշել նաև տանը․ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

post-image
Ըմպելիք

Նախընտրած գինի գտնելու 5 բնութագրերը

post-image
Ըմպելիք

Կոլա, աղ և հում ձու. սուրճի յուրօրինակ բաղադրատոմսեր

post-image
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4624

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4436

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2983

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"