Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ինչո՞վ է օգտակար դեղձը և ինչպես բուրավետ կոմպոտ պատրաստել ձմռան համար (ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

Բուրավետ դեղձը ոչ միայն համեղ է, այլև պարունակում մի շարք վիտամիններ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բուրավետ դեղձը ոչ միայն համեղ է, այլև պարունակում  մի շարք վիտամիններ: Եվրոպայում այս միրգը գնահատվում է ըստ արժանվույն. մայրցամաքում ծառատունկերի մակերեսով դեղձը զբաղեցնում է երրորդ տեղը խնձորից ու տանձից հետո:

Դեղձի օգտակար հատկությունները

Այս կարմրաթուշ և բուրավետ միրգը խթանում է ուղեղի աշխատանքը, բարելավում է հիշողությունը և ավելացնում է ուշադրության կենտրոնացումը: Այն խորհուրդ է տրվում օգտագործել երեխաներին, հղիներին և ցածր հեմոգլոբինով մարդկանց: Դեղձը նաև օգտակար է ստամոքսային հիվանդություններով մարդկանց, չէ՞ որ այն միզամուղ ազդեցություն ունի և կարող է երիկամներից դուրս բերել ավազը:

Վիտամինների աղբյուր

Գիտե՞ք, արդյոք, որ մեկ դեղձն ապահովում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 3/4 –ը, ինչը թույլ է տալիս ամրապնդել իմունիտետը: Դեղձը նաև պարունակում է մեծ քանակի A և B վիտամիններ, ինչի շնորհիվ օրգանիզմի բջիջներում պահպանվում է խոնավությունը: Եթե ցանկանում եք թավշյա մաշկ ունենալ, ապա միանշանակ պետք է ձեր սննդակարգում դեղձ ավելացնեք:

Հայկական հողի դեղձը

Հրաբխային հողի, աղբյուրի զուլալ ջրի և այրող արևի շնորհիվ հայկական դեղձն առանձնանում է յուրահատուկ «արևային» համ ու հոտով: Դեղձի ծաղկման ժամանակ Արարատյան դաշտավայրը զարդարվում է նուրբ վարդագույնով: Բացի Արարատյան դաշտավայրից, Հայաստանում դեղձ են աճեցնում հիմնականում Վայոց Ձորի և Սյունիքի  մարզերում:

Հետաքրքիր է, որ Չինաստանում և Ճապոնիայում դեղձի ծառն անվանում են «կենաց ծառ», իսկ դեղձի ծաղիկները խորհրդանշում են փափկություն, կանացիություն և մաքրություն:

Դեղձի կոմպոտի բաղադրատոմս

Ցավոք սրտի, բարդ է ողջ տարին վայելել թարմ դեղձի համն ու հոտը: Այդ պատճառով ամռանը կարելի է արևային մրգից կոմպոտ պատրաստել ու վայելել այն ողջ ձմեռ:

Ներկայացնում ենք դեղձի կոմպոտի պարզ բաղադրատոմս։

Բաղադրիչներ (3 լիտրանոց բանկայի համար)

  • մանր դեղձեր – 12-14 հատ
  • շաքարավազ – 500 գ
  • ջուր – 2,2 լ

Պատրաստման եղանակը

Դեղձը ձեռքով տրորել՝ փշոտ մասը հեռացնելու համար և լավ լվանալ հոսող ջրի տակ, որոշ ժամանակ թողնել քամիչի վրա: Միրգը 2-3 տեղից ծակել պատառաքաղով, անհրաժեշտության դեպքում հեռացնել փափկած մասերը: Պատրաստի վիճակում դեղձերը տեղափոխել մաքուր բանկաների մեջ: Նախապես ստերիլիզացնել կափարիչները: 

Կաթսայի մեջ եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը և խառնել: Օշարակը հասցնել եռալու աստիճանի և եփել 1-1,5 րոպե մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի:

Դեղձերով բանկայի մեջ եռացրած ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 20 րոպե մնա՝ ծածկելով սրբիչով կամ թեթև ծածկոցով: 20 րոպե անց օշարակը հետ լցնել կաթսայի մեջ, հասցնել եռալու աստիճանի և եփել մեկ րոպե: Կրկին լցնել օշարակը բանկաների մեջ, պահածոյացնել, գլխիվայր շուռ տալ, ծածկել տաք վերմակով և թողնել մեկ օր մինչև սառչի:

Share:
Թեգեր: բաղադրատոմս, դեղձ, կոմպոտ
Նախորդ նյութը

Հայաստանում խորովածի ամենամյա փառատոնը հետաձգվել է, բայց այն կարելի է նշել նաև տանը․ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

Հաջորդ նյութը

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Օրվա բաղադրատոմս. լոլիկով խրթխրթան սմբուկ քաղցրակծու սոուսի մեջ

post-image
Սնունդ

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

post-image
Սնունդ

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

post-image
Սնունդ

Անհամատեղելի են. մթերքների 6 ամենավնասակար համադրությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Վերջապե′ս. #ԳԱՌուն նոր ֆուդ սեզոնը` Margaryan Business Group ռեստորանների ցանցի կողմից
  • Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)
  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
3186

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2619

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2518

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2497

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1797

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"