Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Մեքսիկայից մինչև Հայաստան կամ ինչպես պատրաստել եգիպտացորենի խորոված. ինչով է օգտակար ու վնասակար եգիպտացորենը

Հայաստանցիները շատ են սիրում եգիպտացորեն, անգամ աճեցնում են այն

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Եգիպտացորենը հնագույն բույսերից է, որը մարդկությունը դարեր ի վեր օգտագործել է որպես կերակուր: Այն ամենահին հացահատիկային բույսերից է:  Եգիպտացորենն օգտագործում են սննդի մեջ շատ երկրներում՝ Ամերիկայից մինչև Հայաստան:

Այնուամենայնիվ, օգտակար լինելուն զուգահեռ այս բույսը կարող է առաջացնել առողջական խնդիրներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է եգիպտացորենի մշակման պատմությունը, դրա առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանում այն օգտագործելու ավանդույթները:

Առաջացման պատմությունը

Աղբյուրների համաձայն, եգիպտացորենն աշխարհում ամենատարածված պարենային մշակաբույսերից մեկն է,  աճեցվել է Մեքսիկայում մոտ 9 հազ. տարի առաջ: Այսօր այն աճեցնում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եգիպտացորենը հատկապես տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկայում:

Եգիպտացորենն օգտագործվում է ոչ միայն սննդի մեջ, այլև որպես անասնակեր, կենսավառելիք և արդյունաբերական հումք: Եգիպտացորենը սովորաբար ունի սպիտակ կամ դեղին գույն, բայց գոյություն ունեն նաև կարմիր, ծիրանագույն և բաց կապույտ տեսակները:

Եգիպտացորենն ունի կիրառման բազմաթիվ տարբերակներ. սկսած ադիբուդիից, բլիթներից, պոլենտայից, չիպսերից, եգիպտացորենի ալյուրից պատրաստված մթերքներից մինչև յուղ ու օշարակ:

Օգտակար հատկություններ

Եգիպտացորենը հարուստ է ածխաջրերով, բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով: Այն պարունակում է համեմատաբար քիչ սպիտակուցներ ու ճարպ: Շնորհիվ ոսկու քիչ պարունակության, եգիպտացորենը կարգավորում է օրգանիզմի հորմոնալ պրոցեսները: Այն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ,   նպաստում է նյութափոխանակությանը և լուծում երիկամային քարերը: Եգիպտացորենը հատկապես օգտակար է աղիների համար: Այն նաև խորհուրդ է տրվում հղիներին և կերակրող մայրերին:

Պետք չէ չարաշահել

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել եգիտացորենի մեկ կողր: Չնայած բոլոր դրական հատկանիշներին, մեկից ավելին արդեն չի լինի նույնքան օգտակար, իսկ 5-6 կողր եգիպտացորենը մեծ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար:

Եգիպտացորենը հակացուցված է թրոմբոզ ունեցող մարդկանց, քանի որ վիտամին K-ի մեծ պարունակության հետևանքով այն նպաստում է արյան մակարդելիությանը: Բացի այդ, այն կարող է արյան մեջ շաքարի բարձրացման պատճառ դառնալ:

Այս մթերքը խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ալերգիկներին: Իսկ եթե ախորժելի եգիպտացորենը վայելելու ցանկությունը շատ մեծ է, ապա ալերգիա ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի կամ դիետոլոգի հետ:

Եգիպտացորենը Հայաստանում

Հայաստանցիները նույնպես շատ են սիրում եգիպտացորեն, անգամ աճեցնում են այն: Եգիպտացորենի դաշտեր կան Արմավիրի և Տավուշի մարզերում: Տնային տնտեսուհիները հաճախ այն օգտագործում են տարբեր ուտեստներ և աղցաններ պատրաստելիս:

Հայերը խորովածի իսկական վարպետներ են, ընդ որում խոսքը ոչ միայն մսի, այլև բանջարեղենի՝ սմբուկի, լոլիկի, բիբարի, անգամ սոխի ու սերկևիլի մասին է: Հայերը խորոված են պատրաստում անգամ եգիպտացորենից: Այն ամբողջական կողրերով խորովում են շիկացած ածուխի կամ ցանցի վրա, իսկ հետո վայելում խորոված եգիպտացորենի անզուգական համը:

Եգիպտացորենն իր տեղն ունի նաև ժողովրդական բանահյուսության մեջ: Երբ 1970թ.-ին մի խումբ ճարտարապետների  նախագծով Երևանի բլուրներից մեկի վրա կառուցվեց Երիտասարդական պալատ, այդ շենքն իր ճարտարապետական կերպարով  ժողովրդի շրջանում միանգամից ստացավ «Կուկուրուզնիկ» անվանումը: Չնայած այս արտահայտությունը մի փոքր կոպիտ է հնչում, այն միշտ արտասանվում է բարի հեգնանքով, իսկ շինությունը, որն ապամոնտաժվել է 2006թ.-ին, մինչ օրս հիշվում է բազմաթիվ երևանցիների կողմից:

Դաշտերի թագուհի

Տարբեր տվյալներով, մարդիկ եգիպտացորենն առաջին անգամ սկսել են մշակել 7000-12 000 տարի առաջ: Հնագույն մայաների պանթեոնում աստվածներից մեկին՝ Ահ Մունին, պաշտում էին որպես եգիպտացորենի աստված: Հնդկացիները հավատում էին, որ այս բույսն ուղարկվել է աստվածների կողմից:

Այսօր եգիպտացորենն ամենաշատը սպառվում է Մեքսիկայում: Այնտեղ մեկ շնչին մոտ 90 կգ եգիպտացորեն է հասնում: Վիտամինների և հանքանյութերի շնորհիվ այն համարվում է դաշտերի թագուհի: Խորհրդային Միությունում նորաձևության ծաղկման շրջանում անգամ մի այսպիսի հապավում է հայտնվել՝ «Կուկուցապոլ» (Кукуцаполь), ինչը նշանակում էր  «Եգիպտացորեն՝ դաշտերի թագուհի» ("Кукуруза – царица полей"):

Share:
Թեգեր: եգիպտացորեն, Հայաստան, պատմություն, օգտակար հատկություններ
Նախորդ նյութը

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

Հաջորդ նյութը

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Վտանգավոր բանջարեղեն. որոնք են օսլա պարունակում և խանգարում նիհարել

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. սնկով համեղ կրեմապուր

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

post-image
Սնունդ

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"