Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

Հայեցակարգի նպատակն է լուծել մի շարք պետական խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կստեղծեն հայկական խոհանոցի զարգացման հայեցակարգ, որի հիմնական նպատակն է խթանել հայկական խոհանոցի զարգացումը, սահմանել նպատակներն ու այդ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության խնդիրները։

Ինչպես Food & Wine պորտալին հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հայեցակարգի ստեղծմամբ զբաղվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն ու Տուրիզմի հայկական ֆեդերացիան` ներգրավելով գործընկերների մասնավոր և պետական հատվածներից։

«Մեր խոհանոցը պետք է գնահատվի ըստ արժանվույն։ Դա պետք է և կարող է նպաստել հանրային առողջության լավացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, Հայաստանի տուրիստական մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային կարգավիճակի ամրապնդմանը», – ասաց նա։

Փորձագետը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման գործընթացում հատուկ ուշադրություն պետք է դարձնել գաստրոտուրիզմին։

«Ազգային խոհանոցը մեր մշակույթի զգալի մասն է, հետևաբար գաստրոտուրիզմը ևս շատ լուրջ ներուժ ունի։ Տուրիզմի բոլոր տեսակները ներառում են ծանոթություն հայկական խոհանոցի հետ», – ասաց նա։

Ապրեսյանը հույս հայտնեց, որ շուտով հայեցակարգը կձևավորվի և կներկայացվի կառավարությանը։

«Հույս ունեմ, որ կառավարությունը կընդունի այդ հայեցակարգը, ինչը հիմք կդառնա անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար, թույլ կտա հայկական խոհանոցը դարձնել այն հիմնական գործիքը, ինչի շնորհիվ մենք կլուծենք մեր պետական քաղաքականության մի շարք խնդիրներ, այդ թվում` տուրիզմի ոլորտի խնդիրները», – եզրափակեց նա։

Share:
Թեգեր: ազգային խոհանոց, Հայաստան, հայեցակարգ
Նախորդ նյութը

Մեքսիկայից մինչև Հայաստան կամ ինչպես պատրաստել եգիպտացորենի խորոված. ինչով է օգտակար ու վնասակար եգիպտացորենը

Հաջորդ նյութը

Վիտամինային աղբյուր. հայկական ամառային աղցանների 5 բաղադրատոմս (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. թուրինջ

post-image
Սնունդ

Forbes. Հայաստանը կդառնա գաստրոճամփորդությունների կարևոր երկիր

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4624

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4436

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2983

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"