Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Վիտամինային աղբյուր. հայկական ամառային աղցանների 5 բաղադրատոմս (ՖՈՏՈ)

Ինչպե՞ս կարելի է ընդամենը 30 րոպեում պատրաստել համեղ, թեթև ու վիտամիններով հարուստ աղցան

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական խոհանոցն առանձնանում է համեղ աղցանների լայն տեսականիով, որոնց հիմնական բաղադրիչներից է բանջարեղենն ու տարբեր տեսակի կանաչեղենը։ Ներկայացնում ենք ընդամենը 30 րոպեում պատրաստվող համեղ ու հագեցնող աղցանների բաղադրատոմսեր։

«Ամառային» աղցան կտավատի ձեթով

Բաղադրիչներ

  • լոլիկ – 2 հատ
  • վարունգ – 4 հատ
  • բողկ – 1 հատ
  • կտավատի ձեթ – 2 ճաշի գդալ
  • արևածաղկի ձեթ – 2 ճաշի գդալ
  • կտավատի սերմեր – 1,5 ճաշի գդալ
  • համեմ
  • սամիթ

Պատրաստման եղանակը

Լվանալ և մանր կտրատել վարունգը, լոլիկն ու բողկը։ Կանաչեղենը կտրատել ու խառնել բոլոր բաղադրիչները խորը ափսեի մեջ։ Ավելացնել կտավատի և արևածաղկի ձեթը։ Աղ անել, ավելացնել կտավատի սերմերն ու լավ խառնել։

Կարմիր լոբիով ու չամիչով հայկական աղցան

Բաղադրիչներ

  • կարմիր լոբի – 200 գրամ
  • սոխ – 2 հատ
  • քացախ – 2 ճաշի գդալ
  • չամիչ – 1 ճաշի գդալ
  • բուսայուղ
  • սխտոր – կես պճեղ
  • կանաչի` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարմիր լոբին մաքրել, լվանալ, վրան լցնել սառը ջուր ու եփել։ Թափել մնացած հեղուկը, ավելացնել աղ, պղպեղ, կտրատած կանաչին, մանր քերած սխտորն ու չամիչը։ Զարդարել սոխի բարակ օղակներով։

Սմբուկով և լոլիկով աղցան

Բաղադրիչներ

  • սմբուկ – 1 հատ
  • լոլիկ – 1 հատ
  • բուլղարական պղպեղ – 1 հատ
  • սոխ
  • մաղադանոս
  • արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկը լվանալ, կլպել ու կտրատել խոշոր կտորներով։ Աղ ավելացնել ու թողնել 10–15 րոպե, որպեսզի հեղուկն ու դառնահամը դուրս գա։ Այնուհետև տապակել արևածաղկի ձեթով, ավելացնել սոխ։ Մանր կտրատել լոլիկն ու պղպեղը։ Բոլոր բանջարեղենը լցնել ափսեի մեջ, ավելացնել կանաչի և աղ։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև քացախ։

Հավի փափկամսով ու գազարով աղցան

Բաղադրիչներ

  • հավի փափկամիս – 500 գրամ
  • գազար – 2–3 հատ
  • ձու – 2 հատ
  • սխտոր
  • մայոնեզ

Պատրաստման եղանակը

Խաշել հավի փափկամիսը, այնուհետև կտրատել։ Գազարը քերել քերիչով։ Ձվերը խաշել ու կտրատել խորանարդիկներով։ Բոլոր բաղադրիչները տեղափոխել աղցանի համար նախատեսված ափսեի մեջ, ավելացնել աղ, մանրացրած սխտորը, մայոնեզն ու լավ խառնել։

Ավելուկով ավանդական աղցան

Բաղադրիչներ

  • ավելուկ – 100 գրամ
  • սոխ
  • ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Ավելուկը լվանալ, չորացնել ու եփել թեթևակի աղ արած ջրում։ Թափել ավելորդ ջուրը։ Կտրատել սոխը ու տապակել ձիթայուղի մեջ, ավելացնել կտրատած ավելուկը և շոգեխաշել ևս մի քանի րոպե։ Ավելացնել պղպեղ, աղ ու խառնել։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, հայկական աղցաններ, վիտամիններ
Նախորդ նյութը

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

Հաջորդ նյութը

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

post-image
Սնունդ

Թավշյա վիտամին. ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում

post-image
Սնունդ

Հայկական ընկերությունը պատրաստվում է նվաճել Ուկրաինայի food շուկան

post-image
Սնունդ

Ամանորյա խաղալիք-թխվածքաբլիթի բաղադրատոմս հայ հրուշակագործից`հատուկ «Food&Wine»-ի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"