Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը (ԾՐԱԳԻՐ, ՎԻԴԵՈ)

Մրցույթում հաղթանակը ոչ միայն ազդակ կդառնա ՀՀ–ում ռեստորանային բիզնեսի կատարելագործման համար, այլև կբարձրացնի երկրի տուրիստական գրավչությունն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն առաջին անգամ մասնակցում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը։ Այս մասին ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

«Ռեստորանային սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է երեք տարի առաջ։ Արդեն նախորդ տարի ֆեդերացիայի նախագահ Ալեք Ռաբինովիչը (Իսրայել) հրավիրեց Հայաստանին դառնալ ֆեդերացիայի անդամ` մի պայմանով, որ այն կգլխավորի հայտնի մարդ, ով ներկա պահին չի զբաղվում քաղաքականությամբ», – ասաց Բաբուխանյանը։

Նրա խոսքով, առաջնությունը կանցկացվի այս տարի սեպտեմբերի 9–13–ը Սանկտ Պետերբուրգում, սակայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով թիմերն առաջնությանը կմասնակցեն հեռահար։

Նրանք տեսանյութով կներկայացնեն նախօրոք պայմանավորված երեք ճաշատեսակների պատրաստման եղանակը և կուղարկեն ժյուրիին։ Չնայած ֆեդերացիայում ներառված է 30 երկիր, առաջնությանն այս տարի կմասնակցեն 13–ը։

«Սա ռեստորանային սպորտի աշխարհի երրորդ առաջնությունն է, բայց Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։ Առաջին առաջնության ժամանակ մեր երկիրը ներկայացնում էր սփյուռքը»,– ասաց Բաբուխանյանը։

Նա նաև պատասխանեց Food&Wine–ի հարցին, որը վերաբերում էր հաղթանակի շանսերին։

«Հույս ունենք, որ կհադթենք», – ասաց Բաբուխանյանը։

Ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և  պահպանում» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր հերթին նշեց, որ նման առաջնությանը մասնակցելն ինքնին հաղթանակ է։

Պորտալի խնդրանքով նա պատմեց ճաշատեսակների մասին, որոնք ներկայացրել է խոհարար Հովհաննես Մկրտչյանն իր օգնականի հետ։

«Առաջնության պայմանով, պետք է պատրաստել աղցան մի քանի բաղադրիչներով, լոլիկով և վարունգով, երկրորդ ճաշատեսակում պետք է լինի հավի կրծքամիս, իսկ երրորդում` հորթի փափկամիս։ Խոհարարը կարող է ինքնուրույն ընտրել ձևավորումը, խավարտն ու սոուսը», – ասաց Մամուլյանը` նշելով, որ լավ խոհանոցը միշտ ենթադրում է իմպրովիզ, քանի որ դա արվեստ է։

Նա կարծում է, որ մրցույթում հաղթանակը ոչ միայն ազդակ կդառնա ՀՀ–ում ռեստորանային բիզնեսի կատարելագործման համար, այլև կբարձրացնի երկրի տուրիստական գրավչությունն աշխարհում։

Շնորհանդեսի մասնակիցների ներկայությամբ պատրաստվեցին երեք ճաշատեսակներ, ինչպես նաև տեսագրվեց տեսաուղերձ ժյուրիի անդամներին և առաջնության մասնակիցներին։

P.S.  Food&Wine–ի թղթակիցն ու օպերատորը համտեսեցին բոլոր երեք ճաշատեսակները, դրանք պարզապես անմահական համ ունեին։

Share:
Թեգեր: Հայաստան, ճաշատեսակներ, ռեստորանային սպորտի աշխարհի առաջնություն
Նախորդ նյութը

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Ձիթապտղի 4 կարևոր հատկությունները, որոնց մասին դուք անգամ չեք էլ կռահել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

post-image
Սնունդ

Օրվա բաղադրատոմս. լոլիկով խրթխրթան սմբուկ քաղցրակծու սոուսի մեջ

post-image
Սնունդ

Մրգային քաղցրավենիք ամռան կեսին. պատրաստում ենք բանանով և ելակով էսկիմո

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"