Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք

Ներկայացնում ենք դարչինով և խնձորով նրբահամ թխվածքի պարզ բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ամռանից մինչև աշնան սկիզբ հասունանում է խնձորը, որն ամենատարածված մրգերից է մեր երկրում։ Այն կլոր տարի վաճառվում է մթերային բոլոր խանութներում, շուկաներում և սուպերմարկետներում։ Տեղական հայտնի տեսակներից են «դեմիրճյանը», «գոլդենը», «տափակը», «սոխին», «անարատը», «չրխկանը» և այլք։

Զուր չէ, որ խնձորն անվանում են «մրգերի թագուհի», չէ՞ որ, դիետոլոգների կարծիքով, օրական ուտելով 2–3 խնձոր` կարելի է ոչ միայն ստանալ վիտամինների և միկրոէլեմենտների բավարար չափաբաժինը, այլև կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։ Կարևոր է նաև այն, որ բանանի հետ մեկտեղ խնձորը համարվում է ոչ ալերգիկ։

Անգլիացիներն անգամ ասացվածք ունեն. "An apple a day keeps the doctor away", ինչը թարգմանաբար նշանակում է «Եթե օրական ուտեք մեկ խնձոր, ապա բժշկի կարիք չեք ունենա»։

Խնձորը նաև շատ հարմար է կոմպոտ, կոնֆիտյուր, ջեմ, չիր, թխվածք պատրաստելու համար։

Ներկայացնում ենք դարչինով և խնձորով նրբահամ թխվածքի պարզ բաղադրատոմս։

Բաղադրիչներ

  • ձու – 2 հատ
  • շաքարավազ – 100 գրամ + 1 ճաշի գդալ
  • սերուցքային կարագ – 100 գրամ
  • թթվասեր – 150 գրամ
  • ցորենի ալյուր – 200 գրամ
  • փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
  • խնձոր – 3–4 հատ
  • դարչին – ½ թեյի գդալ
  • վանիլին – մի պտղունց

Պատրաստման եղանակը

«Թուլացրած» կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, թթվասերն ու խառնել։ Առանձին ամանի մեջ լցնել ալյուրն ու փխրեցուցիչը (կարելի է փոխարինել սոդայով), ստացված զանգվածը լցնել նախորդ զանգվածի վրա, խառնել ու ավելացնել մի պտղունց վանիլին։

Խնձորը կեղևահան անել և կտրել խորանարդիկներով կամ բարակ կտորներով, վրան ցանել դարչին ու շաքարավազ և խառնել։

Խմորի կեսը լցնել թխելու համար նախատեսված ամանի մեջ, որի վրա նախապես պետք է քսել սերուցքային կարագ։ Այնուհետև դնել կտրատած խնձորը ու վրան ավելացնել մնացած խմորը։ Թխել ջեռոցում 180 աստիճանի տակ 25–30 րոպե։

Պատրաստի թխվածքի վրա ցանկության դեպքում կարելի է ցանել շաքարի փոշի։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, թխվածք, խնձոր
Նախորդ նյութը

Ձիթապտղի 4 կարևոր հատկությունները, որոնց մասին դուք անգամ չեք էլ կռահել

Հաջորդ նյութը

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. նարնջով պասային կեքս

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

post-image
Սնունդ

Իտալուհիների բարեկազմության 4 գաղտնիք կամ ինչպես պետք է ճիշտ պաստա ուտել

post-image
Սնունդ

Ուժեղ բույր և մաստիկա. 10 սխալ` տորթ և հրուշակեղեն ընտրելիս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)
  • MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)
  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2440

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2357

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2129

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1636

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1550

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"