Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Տուրիզմ

Ի՞նչ է սպասվում հայկական տուրիզմին կորոնավիրուսից հետո, և ե՞րբ հնարավոր կլինի մեկնել արտերկիր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

, Հայաստան , տուրիզմ , ճգնաժամ , հաղթահարում ,

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 11–ից վերականգնվել են Հայաստան նախատեսված կանոնավոր չվերթերը։ Այս նորությանը դրական արձագանքեցին հայկական տուրօպերատորները, որոնց աշխատանքը վերջին 6 ամսում գրեթե դադարել էր համավարակի պատճառով։

Հիշեցնենք, որ մարտի 16–ից սեպտեմբերի 11–ը երկրում գործում էր արտակարգ դրության ռեժիմ, ինչը նախատեսում էր միջազգային տրանսպորտային հաղորդակցության արգելք։ Սեպտեմբերի 11–ից հունվարի 11–ը Հայաստանում հայտարարվել է կարանտին։

«Food&Wine» պորտալի թղթակիցը զրուցել է Հայաստանում և Վրաստանում «AirCairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ, Anriva Tour տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը հետ` պարզելու համար, թե տուրիզմի զարգացման ինչ հեռանկարներ կան երկրում և ինչպիսի աջակցության կարիք ունեն տուրօպերատորները։

– Ձեր կարծիքով, տուրիզմի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան կորոնավիրուսի պայմաններում և այն հաղթահարելուց հետո։

– Հայաստանում և աշխարհում կլինեն բազմաթիվ դժվարություններ, չէ՞ որ այս ընթացքում մենք անցանք բավականին լուրջ փորձությունների միջով։ Վեց ամիս շարունակում օր առ օր պայքարում էինք, փորձում էինք գոյատևել գոնե ներքին տուրիզմի և սոցփաթեթների հաշվին։ Բարեբախտաբար, սեպտեմբերի 11–ից չվերթերը վերսկսեցին, և արդեն սեպտեմբերի 17–ին իրականացավ մեր առաջին չվերթը։

Հուսով եմ, որ տուրիզմի զարգացումը կվերսկսվի շատ արագ տեմպերով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա արտերկրից այցելող տուրիստների ներհոսքերը, իմ պատկերացմամբ, սպասվում են ապրիլին, քանի որ չնայած արտակարգ դրությունը հանվեց, սակայն մինչև հունվարի 12–ը մենք ապրելու ենք կարանտինի պայմաններում։ Դա որոշ առումով կարգելակի տուրիստների ներհոսքը, սակայն որոշակի տուրիստական ներհոսք արդեն կա։ Կանոնավոր չվերթերի միջոցով զբոսաշրջիկները սկսել են այցելել Հայաստան։

Ես ավելի քան վստահ եմ, որ կորոնավիրուսը դարձավ մեծ փորձություն, որը հաղթահարելուց հետո տուրիզմը կաճի ավելի մեծ տեմպերով, և 2021թ.–ին մեզ սպասվում է և′ արտաքին, և′ ներքին տուրիզմի բավականին մեծ աճ։

– Ի՞նչ իրավիճակ է` կապված ՀՀ քաղաքացիների արտերկրյա հանգստի հետ։

– Օգոստոսի 19–ից մեկնարկել են Հայաստանից Դուբայ չվերթերը, իսկ սեպտեմբերի 17–ին վերսկսվել են «AirCairo» ավիաընկերության չվերթերը դեպի Եգիպտոս (քաղաքացիները կարող են այցելել այս երկու երկիր կորոնավիրուսի բացասական թեստի դեպքում, որը ստացվել է այցելությունից առնվազն 72 ժամ առաջ)։ Սակայն Հայաստանից դեպի եվրոպական ուղղություններ թռիչքներ դեռ չեն իրականացվում։

– Հայաստանի տուրիստական ոլորտն ի՞նչ աջակցության կարիք ունի կառավարությունից։

– Այս պահին դժվարանում եմ պատասխանել։ Մենք մինչ այս ունեինք աջակցության կարիք։ Հիմա, երբ սկսվել են չվերթերը, ունենք մեծ հույս, որ կկարողանանք գոյատևել ինքնուրույն։

Հայաստանը, միանշանակ, պետք է կատարի գովազդային բնույթի մեծ աշխատանք։ Հիմա անհրաժեշտ է գոնե որոշակի չափով վճարել այն տուրիստական ընկերությունների արտերկրյա այցելությունների համար, որոնք երկար տարիներ սեփական միջոցներով են մեկնել միջազգային ցուցահանդեսների։ Չէ՞որ այդ ընկերությունները կկարողանան ավելի բարձր մակարդակի վրա ներկայացնել Հայաստանն աշխարհում` ապահովելու համար տուրիստների ներհոսքը երկիր։ Այսօր մենք կարող ենք այդ քայլը դիտարկել որպես օգնություն։

Բացի COVID-19–ից, կա նաև խնդիր նորովի ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ Մենք սովորաբար ներկայացրել ենք Հայաստանը` որպես քրիստոնեական երկիր և այլն։ Բայց ես միշտ ասել եմ, որ, պահպանելով այս ուղղությունը, մենք նաև պետք է Հայաստանը ներկայացնենք որպես ժամանակակից երկիր, փորձենք ավելի շատ ներկայացնել ժամանցային վայրերը, ինչպես դա անում է Վրաստանը։ Այսինքն, ընդհանուր առմամբ պետք է «երիտասարդացնել» մեր տուրիզմը, չէ՞ որ այսօր Հայաստան են այցելում հիմնականում տարեց զբոսաշրջիկներ։

– Սահմանների փակումն ինչպե՞ս ազդեց ներքին տուրիզմի զարգացման վրա։

– Գրանցվեց ներքին տուրիզմի աճ, սակայն չի կարելի ասել, որ այն կլիներ ավելի շատ, քան մենք կունենայինք բակ սահմանների դեպքում` օտարերկրացի զբոսաշրջիկներով։ Հայաստանում հանգիստն առանց սոցփաթեթների բավականին թանկ է և հասանելի է ոչ բոլոր հայաստանցիներին։ Այս դեպքում քաղաքացիները նախընտրում են իրենց մեքենաներով մեկնել ինչ–որ տեղ և չդիմել տուրօպերատորներին, այդ պատճառով տուրիստական ներհոսք նկատվում էր միայն մի քանի ընկերությունների մոտ, որոնք մասնագիտացած են ներքին տուրիզմում, իսկ մնացածը, ցավոք, մնացին անգործ։

Հայաստանի քաղաքացիների ներքին տուրիզմն այս տարի, ընդհանուր առմամբ, աճեց` նախորդ տարվա համեմատ, սակայն ընդհանուր տուրիստական ներհոսքը բաց սահմանների դեպքում կլիներ շատ ավելի ընդարձակ։ Մենք նախատեսում էինք աճ նաև այս տարի։

– Ինչպե՞ս եք նախատեսում դուրս գալ տուրիստական ճգնաժամից։– Աշխատել, աշխատել, աշխատել։ Արդեն սկսել ենք լուրջ մարկետինգային գործողություններ և աշխատանքի ենք վերադարձնում մեր աշխատակիցներին։ Իրականացնելու ենք չվերթեր դեպի Եգիպտոս շաբաթական 2 անգամ (հինգշաբթի և կիրակի) AirCairo ավիաընկերության կողմից։ Պետք է այս տարի չվերթեր սկսեինք դեպի Թունիս, սակայն փոխեցինք պայմանագիրը 2021թ.–ի, քանի որ սեզոնն ավարտվում է։ Ամանորից սպասում ենք նաև նոր ուղղության գործարկման, հաստատում դեռ չկա, այդ պատճառով չենք ուզում բացել փակագծերը։

Share:
Թեգեր: հաղթահարում, Հայաստան, ճգնաժամ, տուրիզմ
Նախորդ նյութը

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

Հաջորդ նյութը

Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Տուրիզմ

Ինչպես ընտրել հուսալի տուրօպերատոր. խորհրուրդներ նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ֆինանսական միջոցները և նյարդերը

post-image
Տուրիզմ

Լավ հոսթել ընտրելու 17 պարզ կանոն

post-image
Տուրիզմ

ԹԵՍՏ. Հայաստա՞ն, Շվեյցարիա՞, թե՞ Ավստրիա. Գուշակիր երկիրը լուսանկարով

post-image
Տուրիզմ

20 կգ ուղեբեռ և մոռացված անձնագիր. ինչպե՞ս ճիշտ պատրաստել ճամպրուկն արձակուրդի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8172

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"