ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բովանդակելով հարուստ ժառանգությունը, ARARAT-ը բացում է հայկական կոնյակագործության դարավոր պատմության մեջ մի նոր հատոր և ներկայացնում լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը։
«Բրենդի այս էվոլիուցիոն իրադարձության ետնաբեմում կանգնած է միջազգային շուկայում արդի նոր միտումներին, սպառողական վարքագծերին և սպառման պահերին նվիրված հիմնարար հետազոտությունը։ Միջազգային խմբի մի քանի տարվա աշխատանքի այս տպավորիչ արդյունքն ուղղված է թե´ պահպանելու ARARAT-ի դիրքերը դասական շուկաներում, և թե´ գրավելու ամուր դիրքեր հարաբերականորեն նոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Պահպանելով իր դարավոր հավատարմությունը կոնյակների պատրաստման վարպետության նկատմամբ, ինչպես նաև հմտորեն վերափոխելով բացառիկ ավանդույթները համընդհանուր արժեքների իր նորարարական արտադրանքում, ARARAT լեգենդար հայկական կոնյակն այս փաթեթավորմամբ դիմում է բրենդի կարևոր տարրերին՝ ընդգծելով բիբլիական լեռան պատկերը և ARARAT– ի տարբերանշանը՝ Փյունիկի և լատինատառ А-ի միահյուսումը։
ARARAT Փաթեթավորման այս փոփոխությունները միտված են հատկապես գոհացնել -ի պրեմիալ դասի սիրահարներին, քանի որ այստեղ կհայտնվի նոր կուպաժ՝ Անի 7 տարի հնացման։ Մինչդեռ, հայտնի ARARAT Ընտիրը շուտով իր ուրույն տեղը կզբաղեցնի ARARAT-ի վինտաժային հավաքածուի շարքում։–0–