ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ապրիլի 19–ից ձեզ է սպասում արդեն բոլորի կողմից սիրված #ԳԱՌուն ֆուդ սեզոնը` ավանդույթների վերածնունդ` Margaryan Business Group ռեստորանային խմբի կողմից։ Գառան միսը բացառիկ բաղադրիչ է գաստրոնոմիայում, քանի որ գառն ուտում է բացառապես լեռնային բույսեր։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընկերության ղեկավար Կարեն Մարգարյանի կողմից առաջարկվող ուտեստների անձնական ընտրանին.
1. Եթե ընտրում եք «Ոստան», ապա համտեսեք գառան թիակը՝ գյուղական կարտոֆիլով. նուրբ սոուս, համեմունքների բույր և հալվող միս:
2. «Ալյասկա»-ում պարտադիր է համտեսել #ԳԱՌburger - ները. փոքրիկ գայթակղություններ՝ խորովածի սոուսով`սեզոնի իսկական հիթը:
3) «Չինար»-ում ձեզ է սպասում ծխեցված գառան մեջք XL. համեմունքներից միայն աղ է և դանդաղ ապխտում 3 ժամվա ընթացքում: Իսկական ճաշատեսակ` ծխի բույրով։
4) «Ծիրանի Տուն»-ը գառան սրունքից արքայական խաշլամա չփորձելը մեղք է: Գարնանային խաշլամայի լավագույն ավանդույթները՝ տնական համ:
5) Հատուկ ընկերների համար «Ծիրանի այգի»–ում անձամբ պատրաստում եմ կաթնային գառ՝ պտուտակի վրա: 10 կիլոգրամ նրբագույն միս՝ խրթխրթան կեղևով, ծիրանենու փայտի վրա խորոված: Կատարյալ հավելում` ցանկացած հանդիսության համար:
#ԳԱՌուն–ն, ըստ ավանդույթի, կտևի մինչև հունիսի 1–ը, այնպես որ դեռ ժամանակ ունեք համտեսել բոլոր մենյուում ներառված բոլոր 15 ճաշատեսակները։-0-