Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

Երևանն անհնար է պատկերացնել առանց գողտրիկ հավաքույթների ռեստորանների տեռասներում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանն անհնար է պատկերացնել առանց գողտրիկ հավաքույթների ռեստորանների տեռասներում։ Ջերմ գարնանային օրերը, ուրախ մթնոլորտն ու հաճելի զրույցը մեր մայրաքաղաքի այցեքարտն են։

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում Margaryan Business Group ռեստորանային խմբի հարթակների ճանապարհային քարտեզը։

1. «Ծիրանի այգի» ռեստորանը 4 հեկտար մակերեսով վերանդա է, որտեղ կարելի է  հանգիստ զբոսնել ծիրանենիների միջավայրում և զգալ ծաղկման բույրը։ Կրակի վրա պատրաստված ճաշատեսակները, թոնրի լավաշը, լճակի մոտ գտնվող ամառային բարն ու ժամանակակից մանկական հրապարակը կատարյալ կդարձնեն ձեր հանգիստը։

2. «Ոստան» ռեստորանի բակն իսկական պատմական օազիս է մայրաքաղաքի կենտրոնում։ Վերանդայում տիրում է հին Երևանի մթնոլորտը. կենդանի երաժշտություն, գինե աշխույժ հավաքույթներ և հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակների համտես`ժամանակակից մատուցմամբ։

3. «Ալյասկա» ռեստորանի ամառային տեռասը շրջապատված է շատրվաններով ու գեղատեսիլ պարտեզով։ Գարնանային զով եղանակին անուշաբույր լանչերին ու ուրախ կոկտեյլային երեկոներին ավելանում են  պրեմիում դասի ստեյքերը, թարմ ծովամթերքն ու հեղինակային աղցանները։ Խոստանում ենք` թեժ է լինելու։

4. Հարմարավետ է և համեղ` ինչպես տանը. «Ծիրանի տուն» ռեստորանի նշանաբանն է։ Հյուսիսային պողոտայի աղմուկից և օտարների աչքերից թաքնված տեռասը հիանալի վայր է հայկական ավանդական խոհանոցի և ջերմ ընտանեկան խնջույքների սիրահարների համար։

5. Իսկական գուրմաններն անգամ կարոտել են գարնանային զեփյուռն ու ջերմ հայկական արևը։ «Չինարի» ռեստորանի հյութեղ լիմոնադները, կովկասյան պաշտետների ներկապնակը, հեղինակային աղցաններն ու տաք ուտեստները կստիպեն ձեզ երկար ժամանակ անցկացնել ամառային վերանդայում։  

Դե ինչ, ծաղկող գարունը լավագույն ժամանակն է վերանդաներն ու հեղինակային մենյուն ուսումնասիրելու համար։–0–

Share:
Թեգեր: MBG, Ереван, ճաշատեսակներ, ռեստորաններ, վերանդաներ, տեռասներ
Նախորդ նյութը

Վերջապե′ս. #ԳԱՌուն նոր ֆուդ սեզոնը` Margaryan Business Group ռեստորանային խմբի կողմից

Հաջորդ նյութը

«Ծիրանի այգի» ռեստորանը կատարյալ վայր է հարսանեկան տոնակատարության համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. յուրօրինակ «Կեսար» կաղամբով

post-image
Սնունդ

ԱՄՆ–ում կցուցադրվի հայկական խոհանոցի մասին պատմող հաղորդում

post-image
Սնունդ

Ինչպես օրգանիզմը բերել գարնանային ռեժիմի. Lifehack դիետոլոգից` հատուկ Food&Wine—ի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8612

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6270

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5624

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5312

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3551

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"