ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կանաչեղենով և վետչինայով բուտերբրոդը հիանալի այլընտրանք է երշիկով կամ պանրով սովորական բուտերբրոդներին, որոնք այդքան էլ օգտակար չեն։
Առավոտյան, երբ արագ–արագ պատրաստվում ես գնալ աշխատանքի, յուրաքանչյուր րոպե կարևոր է։ Արագ նախաճաշի կատարյալ տարբերակ են օգտակար բուտերբրոդները։ Ներկայացնում ենք համեղ և հագեցնող բուտերբրոդի բաղադրատոմս, որի պատրաստումը կտևի բառացիորեն մի քանի րոպե։
Բաղադրիչներ
- ֆրանսիական բագետ
- վետչինա – 3 կտոր
- ռուկոլա – մի քանի տերև
- թարմ սամիթ
- թարմ համեմ
- թարմ ռեհան
- բողկ – 1–2 հատ
- աղ, պղպեղ`ըստ ճաշակի
Սոուսի համար
- բնական յոգուրտ – 250մլ
- սխտոր
- կիտրոնի հյութ – 1,5 ճաշի գդալ
- աղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Բագետը կտրում ենք բարակ կտորներով։ Առաջին շերտով դնում ենք կանաչեղենը, վետչինան և մի փոքր սոուս։–0–